Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետը շնորհավորել է Ամերիկայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

Հուլիս 02,2014 20:41

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն: Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախության 238-րդ տարեդարձի առթիվ: Իր շնորհավորական ուղերձում Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ, պարոն դեսպան, և հանձինսՁեզ՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին` Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ:

2

Այն վեհ գաղափարները, որոնք ԱՄՆ հիմնադիր հայրերը հռչակեցին 238 տարի առաջ, այսօր էլ ուղեցույց են ժողովրդավարությանը, արդարությանըև օրենքի գերակայությանըձգտող աշխարհի բազմաթիվ երկրների համար: Մենք ուրախ ենք, որ իդեմսՄիացյալՆահանգներիունենքհուսալիգործընկեր, որիհետկիսումենքբազմաթիվարժեքներևիդեալներ։

Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր մեր երկրների միջև հաստատվել և ամրապնդվել են բարեկամության ամուր կապեր: Վերջին մի քանի տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացել են որակապես նոր մակարդակի: ՄենքշնորհակալենքՀայաստանիտնտեսականզարգացմանը, բարեփոխումներին, ժողովրդավարությանկայացմանըմշտապեսցուցաբերվողաջակցությանհամար և պատրաստ ենք ամբողջությամբ օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք մեզ ընձեռում է բազմաբնույթ համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ։

Որպես ՀայաստանիՀանրապետության վարչապետ, կուզենայի հատկապես նշել տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովիդերը, որի գործունեությանշնորհիվփոխգործակցության նոր հեռանկարներ բացվեցին Հայաստանի առաջխաղացման համար: Հավատացած եմ, որ առաջիկա տարիներին համագործակցության ամրապնդման գործում մենք կարձանագրենք նորանոր հաջողություններ:

Օգտվելով առիթից,  ցանկանում եմ շնորհավորել նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր ոչ միայն իրենց ներդրումն են ունենում Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այլև յուրովի կամուրջ են հանդիսանում հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդման և համգործակցության զարգացման  գործում:

Անկախությանօրվաառիթովմեկ անգամ ևս շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում այստեղ գտնվող ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, հետագա առաջընթացևբարեկեցություն մաղթում ՄիացյալՆահանգների բարեկամ ժողովրդին»:

Վարչապետն այնուհետև մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելությանը:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Պետք էր հարցնել,էդ որ օրենքով է անկախություն ձեռք բերել?

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031