Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆիննախն ու արդարադատության նախարարությունը չեն ընդունել Եգանյանի առաջարկությունը

Հուլիս 02,2014 20:30

Վաղը կառավարության հավանությանը կներկայացվի ՀՀ-ի եւ ՌԴ-ի կառավարությունների միջեւ նախատեսվող համաձայնագրի առաջարկությունը, ըստ որի  2 պետությունների տարածքում ՀՀ եւ ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգն է սահմանվում: Ըստ այս համաձայանգրի առաջարկվում է` «Ռուսաստանի կամ Հայաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող այս պետությունների քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից։ Մեկ Կողմի պետության քաղաքացու 30 օրից ավելի ժամանակով մյուս Կողմի պետության տարածքում գտնվելու դեպքում տվյալ քաղաքացին պարտավոր է գրանցվել (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնել) մուտքի պետության իրավասու մարմիններում` այդ պետության  օրենսդրությանը համապատասխան»:

Համաձայնագիրը, ինչպես նշված է կառավարություն ներկայացված առաջարկությունում,  պետք է կիրարկվի ժամանակավորապես` ստորագրման օրվանից 30 օրը լրանալուց հետո, իսկ ուժի մեջ կմտնի, երբ կառավարությունները կավարտեն անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ու միմյանց այդ մասին գրավոր կծանուցեն դիվանագիտական ուղիներով:  Ընդ որում, համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով եւ կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել այն:

Կառավարություն ներկայացված տեղեկանքում նշված է, որ համաձայնագիրը Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին ՀՀ-ի միացման ճանապարհային քարտեզի 222-րդ  կետով նախատեսվում  է, որ Հայաստանը պետք է միանա այդ գոտում գործող «Աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով միգրանտ աշխատողը եւ նրա ընտանիքի անդամներն ազատվում են աշխատանքի տեղավորման պետության լիազոր մարմիններում գրանցվելուց աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում: Այս դրույթը  Հայաստանի համար  պետք  գործի  2015թ. հունվարի  1-ից,  քանի որ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի  իրավապայմանագրային բազան ՀՀ-ի համար  ուժի  մեջ  է մտնելու  այդ  ժամկետից  սկսած:

Ֆինանսների նախարարությունը այս փաստաթղթի նախնական տարբերակում ուշագրավ սխալ էր նկատել, որն արդեն շտկվել է: Համաձայնագիրը կառավարությանն է ներկայացնելու միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը   համաձայնագրում կողմերը նշելիս առաջինը գրել էր Ռուսաստանի Դաշնության անունը, մինչդեռ ըստ ֆիննախի դիտողության, Միջազգային պայմանագրերի նկատմամբ կիրառվող ալտերնատիվ սկզբունքի համաձայն` անհրաժեշտ է նախագծի վերնագրում եւ տեքստում, կողմերը նշելիս, հայկական կողմի մասին նշագրումն անել առաջինը:

Ֆիննախը եւս մեկ դիտողություն-առաջարկություն է արել. «ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ պարբերության եւ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն վավերացնելուց կամ հաստատելուց հետո: Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է  4-րդ հոդվածի 1-ին կետից «սկսվում է ժամանակավորապես կիրարկվել ստորագրման օրվանից 30 օրը լրանալուց հետո» բառակապակցությունը հանել: Հակառակ դեպքում, հայկական կողմը, Համաձայնագիրն ստորագրելիս, պետք է կատարի վերապահում` նշելով, որ այն ՀՀ-ի համար ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի կատարման ավարտից հետո: Ֆիննախը համաձայնագրի այդ դրույթը չի ընդունել եւ այն հիմնավորել է հետեւյալ կերպ. «Սկզբունքորեն դեմ չլինելով առաջարկին, պետք է նկատի ունենալ, որ  Համաձայնագիրը գործելու է  սահմանափակ ժամկետով` մինչեւ ՀՀ-ի Եվրասիական տնտեսական  միությանն անդամակցելը: Իսկ  նախագծում  նոր  դրույթի նախատեսումը կբերի   ռուսական կողմի ներպետական ընթացակարգերի կատարման ձգձգումների, ինչն  էլ իր հերթին  կհետաձգի Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Արդյունքում չի ապահովվի մեր  քաղաքացիների շահերից  բխող պայմանների սահմանումը» :

Արդարադատության նախարարությունն էլ չի ընդունել համաձայնագրի նախագծի մի շարք դրույթներ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031