«Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր Տերյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում բողոքի ակցիա անցկացրեցին`ի պաշտպանություն հուշարձանի շարունակվող քանդմանը: Ակցիայի մասնակիցները սակավաթիվ էին:
Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր զարմանքը հայտնեց իշխանությունների համառության մասով. «Թող ետ բերեն արդեն հանված քարերը տեղադրեն եւ ակնկալվող հյուրանոց է, թե ինչ է, կլինի պատմական ֆասադով շենք ու ավելի գրավիչ կլինի տուրիստների համար: Էս տրիվիալ բանը ո՞նց կարելի է չհասկանալ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ նախաձեռնության անդամների, այս տարածքի նկատմամբ հավակնություններ են դրսեւորում ՀՀ սուպերնախարար Գագիկ Խաչատրյանն ու իր ազգականները: «Իրենց շահը սպասարկելու համար իրենց ճանապարհին ի՞նչ խոչընդոտ լինի`պատրաստ են իրենց հարմար ձեւով լուծել: Երեւանն էլ կավիրեն: Մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ այդ հանցագործները դեռ շարունակում են մնալ իշխանության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ