Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սաղաթելյանը հաստատել է ՀՀ Նախագահի՝ Լատինական Ամերիկա կատարելիք այցի մասին տեղեկատվությունը

Հուլիս 02,2014 19:42

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Լատինական Ամերիկա: ՀՀ Նախագահը կայցելի Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի: Արգենտինական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները մեկնաբանելու «Արմենպրես»-ի խնդրանքին ի պատասխան, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը նշել է. «Առաջիկայում նախատեսվում են ՀՀ Նախագահի այցեր Արգենինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ Չիլիի Հանրապետություն, որոնց ժամկետների եւ ծրագրերի վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»:

Տեղեկանք
Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններըհաստատվել են 1992թ. հունվարի 17-ին: 2011թ. սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Սենատում, իսկ հոկտեմբերի 6-ին Պատգամավորների Պալատում ստեղծվել են ՀՀ-ԱՀ բարեկամության խորհրդարանական խմբեր: Այս ընթացքումերկու երկրների միջեւ ստորագրվել է 19 համաձայնագիր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին: ՀայաստանիցԱրգենտնիա հիմնականում արտահանվում է հագուստ, իսկ ներմուծվում միս, շաքար եւ ծխախոտ: Արգենտինայի հայհամայնքը խոշորներից է: Ձեւավորվել է հատկապես 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո: ՆերկայումսԱրգենտինայում բնակվում է 135 հզ. հայ։ Մեծ մասը (123 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և Կորդովայում (7 հզ): Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը։ Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է ՀայաստանիՀանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։ Բուենոս Այրեսում գործում են Սուրբ ԳրիգորԼուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Արգենտինայիհայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ։Ներկայումս գործում են 10 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան։ Հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկականռադիոժամեր։ Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով՝ 2007 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031