Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ղուկասյանը սատանա անվանեց ու հայհոյեց իրեն 22 տարվա ազատազրկում պահանջող դատախազներին (Տեսանյութ)

Հուլիս 02,2014 17:55

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հնչեց մեղադրական ճառը` Վարդան Ղուկասյանի եղբորորդու` Վահե Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով:

Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում է անցած տարվա ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերած զենքից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին կամ քավոր Հարութին ապօրինաբար, շատերի կյանքին վտանգ սպառնացող միջոցով զրկելու փորձ կատարելու մեջ:
Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը քավոր Հարութի վրա առնվազն 3 անգամ կրակել է Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, սակայն չի կարողացել մինչև վերջ իրագործել իր նպատակը: Արդյունքում սպանվել էր քավոր Հարութին ուղեկցող Արտյոմ Կարապետյանը` Շեկոն:

sheko_2

Այսօր Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանն ու դատախազ Կարեն Գաբրիելյանը հերթափոխով ընթերցեցին մեղադրական ճառը, որը տևեց մոտ երկու ժամ: Այնուհետ դատախազ Կարեն Գաբրիելյանը պահանջեց 22 տարվա ազատազրկման ենթարկել Վահե Ղուկասյանին, որն անչափ վրդովեցրեց թե ամբաստանյալին, թե նրա հորեղբոր որդիներին ու շրջապատին: Սա անսպասելի էր դահլիճում նստածների համար:
Դատավորը փորձում էր կարգի հրավիրել ամբաստանյալին`ասելով, թե քո կարծիքը կհնչեցնես հետո, սակայն ի պատասխան դատավորի, Վահե Ղուկասյանը հայտարարեց, որ իր կարծիքով «սատանաներ են սրանք», թողեց ու հեռացավ դահլիճից`հայհոյելով դատախազներին:

 

Այն հարցին, թե սպասո՞ւմ էիք, որ դատախազությունը որպես պատիժ 22 տարի ազատազրկում կպահանջի Վահե Ղուկասյանի համար, վերջինիս շահերը պաշպանող Հայկ Ալումյանն ասաց, թե չի կարող ասել դա շատ է, թե քիչ, որովհետև, ըստ իրեն, այս մեղադրանքը ընդհանրապես գործի բնույթից չի բխում: Ըստ փաստաբանի, նման մեղադրանք չպիտի լիներ ընդհանրապես, փոխարենը պիտի լիներ լրիվ ուրիշ մեղադրանք, որին ինքը կանդրադառնա իր պաշտպանական ճառում:
«Եթե երկուսին էլ դիտավորյալ սպանած լիներ, ապա մինչև 20 տարի կարող էր ստանալ, բայց քանի որ մեկը չի մահացել, մարմնական ծանր վնասվածքներ է ստացել, երկու անգամ 12 տարի իրար գումարած` ստացան 22, անգամ տրամաբանություն էլ չկա էդ ամեն ինչի մեջ», ասաց Հայկ Ալումյանը:
Մանրամասները`տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031