Լրահոս
Օրվա լրահոսը

««Հայկական վերածնունդը» կոտրում է կարծրատիպերը»

Հուլիս 02,2014 17:43

««Հայկական վերածնունդը» մտածում է նաեւ ազգային արժեքները պահպանելու մասին»,- այսօր` հուլիսի 1-ին, «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայկական վերածնունդ» շարժման Բելգիայի մասնաճյուղի ներկայացուցիչ Գարիկ Խաչատրյանը:
Նա համարում է, որ երիտասարդներից շատերը հեռվանում են ազգային արժեքներից եւ երիտասարդներին մոտեցնելով ազգային արժեքներին` կկարողանան թույլ չտալ, որպեսզի ազգային արժեքները մահանան: Այդպիսով` ըստ նրա` երիտասարդներն Հայաստանում կկարողանան իրենց երկրի տեր զգալ:

Անդրադառնալով իրենց` «Սարդարապատ» միավորման հետ համագործակցությանը` պարոն Խաչատրյանը նշեց, որ ընտրել են հենց այդ միավորումը, քանի որ համարում են` դա միակ քաղաքացիական ուժն է, որն որեւէ մեկի կողմից չի թելադրվում.
«Մենք` որպես կազմակերպություն, նույնպես չենք թելադրվում որեւէ մեկի կողմից. մենք ինքներս ենք կայացնում մեր որոշումները, եւ մեր անելիքները մենք ենք որոշում: Մեր անելիքները որոշելով` մենք նույնիսկ կոտրում ենք մի կարծրատիպ, որ սփյուռքը գործ չունի Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, այսինքն` իրավունք չունի Հայաստանում որեւէ գործողության խառնվել: Սակայն, մենք համարում ենք, որ ամեն մի հայ ունի ե’ւ պարտավորություն, ե’ւ իրավունք` խառնվելու Հայաստանին վերաբերող հարցերին` ամեն մեկն իր չափով, ամեն մեկն իր տեղում»:

Գարիկ Խաչատրյանը կոչ արեց արտերկրում գտնվող բոլոր հայերին վերադառնալ Հայաստան եւ օգնել նրան, որպեսզի ուշքի գա:

«Հայկական վերածնունդ» շարժման Լոս Անջելեսի մասնաճյուղի անդամ Սյուզաննա Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանում խնդիրները չեն լուծվում, քանի որ այն ինքնիշխան չէ եւ նրա ղեկավարները չեն պաշտպանում ժողովրդի շահերը: Նա երկրի իրավիճակը պայմանավորում է այն հանգամանքի հետ, որ ժողովուրդը իշխանություններից չի պահանջել պաշտպանել իրեն եւ իր իրավունքները.

«Հայկական վերածնունդ» շարժումը տարբերվում է մյուս կազմակերպություններից նրանով, որ մենք այսօր ֆիզիկապես այստեղ ենք գտնվում եւ չենք գալիս 1 շաբաթով, 1 օրով: Այդպիսով` կոտրում ենք կարծրատիպը, թե սփյուռքահայը չի կարող մասնակցել Հայաստանում կատարվող որոշումներին. Արդեն այդ ժամանակն անցել է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031