Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊՆ նախարարը բավական հանգիստ էր, ես խիստ անհանգիստ եմ». Հայրիկյանը՝ սահմանի վրա լարվածության մասին

Հուլիս 02,2014 17:25

«Պաշտպանության նախարարը բավական հանգիստ էր: Ես, որպես քաղաքական գործիչ, խիստ անհանգիստ եմ: Մեր իշխանությունների՝ համարժեք միջազգային արձագանք չտալը նշանակում է հրամցնել այդ քայլերը, որովհետեւ եթե իշխանությունները տրվում են այս կամ այն հայրենասիրական, հոգեբանական տեսակետից գուցեեւ արդարացված այն հոխորտանքներին, բայց մենք միջազգային իրավունքի ենթակա ենք: Մենք պետք է միջազգային իրավունքի մեր լծակներն օգտագործենք՝ նաեւ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Նույնիսկ 1 կրակոցը պետք է շատ լուրջ աղմուկի պատճառ դառնար»,- ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված լարվածության հետ կապված:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մերձակայքում ադրբեջանցիները դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ են ձեռնարկել, փորձել են շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈԻ-երի դիրքերից մեկը, ինչը կասեցվել է:

Ըստ Պարույր Հայրիկյանի, եթե հայկական կողմն ասում է, որ մենք էլ կկրակենք, բնականաբար, չի կարող այլեւս միջազգային կառույցների մոտ կուրծք ծեծել, որ զինադադարի ռեժիմը խախտվում է. «Ինչպես մենամարտի ժամանակ ասում են՝ ընտրեք, զենքի որ տեսակն եք ուզում, մերոնք հիմա հակառակորդի պարտադրած զինատեսակն են ընտրում, այնինչ կան դիվանագիտական զինատեսակներ, որոնք կարող են շատ արդյունավետ օգտագործվել: Այլ բան է, երբ դու ինչ-որ գործողություններ ես կատարում պաշտպանվելու համար եւ այլ բան, երբ դու ունես միջազգային ներգործության հնարավորություններ եւ դրանք չես օգտագործում: Օրինակ, մեր նախագահը կարող էր հրավիրել բոլոր, գոնե ԵԱՀԿ-ի երկրների դեսպաններին եւ ասել, որ զինադադարի ռեժիմը խախտված է: Հա, ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը, մեծամտությունից ելնելով՝ սխալ արեց, Հայաստանին ներքաշեց հակամարտության մեջ, Հայաստանի ստորագրությունն էլ դրեց այդ զինադադարի փաստաթղթի տակ: Հայաստանն ընդամենը երաշխավոր է եղել, ի՞նչ կապ ունի այդ հակամարտության հետ Հայաստանը: Հիմա Սերժ Սարգսյանը կարող էր ասել՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիա է կատարվում՝ ԵԱՀԿ անդամ պետության կողմից: Մենք ձեզ կոչ ենք անում միջոցներ ձեռնարկեք: Հայաստանը կարող էր զուտ պաշտպանողական դիրքորոշում որդեգրեր»:

Պարույր Հայրիկյանը նաեւ վստահեցրեց, որ հիմա համարժեք չեն մեր գործողությունները, համակարգված չեն, բացակայում է ազգային փորձառության գիտակցությունը: Իսկ սա համակարգային մոտեցում պահանջող խնդիր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Норайр says:

    Как у нас не любят этого человека. Никто не старается аргументировано объяснить почему. Он всегда говорит правду. И говорит умно. Ну как его не ненавидеть после этого. Нам разрешили иметь политиков не умных. Вороватых. Изменников родины. Лживых. Да. Еще непременно малого роста. Дабы Путина не обидеть. На самом деле, главное критерия, чтобы были агентами КГБ, или разведывательных служб РФ.

  2. Կարեն says:

    Հարգելի պ-ն Հայրիկյան: Ինչ է, չեք տեսնում որ բանը բանից անցել է և որ Հայաստանի հարցերը լուծվում է Ձեր կողմից շատ սիրված իմպերիալիստների ու կա-գե-բեիչնիկների կողմից: Հենց որ ստանան Վլադիմիր Վրադիմիրովիչի թույլտվությունը այն ժամանակ էլ հարայ-հրոցը կգցեն: Իսկ մինչ այդ ապավինում ենք ցարի ողորմածությանը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031