Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոշվի բուժհիմնարկների ռիսկայնության աստիճանը

Հուլիս 02,2014 17:19
aroxjapahutyun

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել և աշխատանքային առաջին քննարկմանն էին ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։ Ներկայացնելով այն` աշխատանքային խումբը նշեց, որ մոդելը մշակելիս հաշվի են առնվել միջազգային փորձը և Հայաստանի առողջապահական համակարգի առանձնահատկությունները։ Կազմակերպությունների ռիսկայնությունը որոշելու համար նախատեսվել է կիրառել նաև առողջապահական համակարգի տարբեր կառույցներում հավաքագրվող տեղեկատվությունը։

Ներկայացված փաստաթղթի քննարկման ընթացքում հնչեցին տարբեր տեսակետներ ու առաջարկներ։ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, դրական գնահատելով կատարված աշխատանքը, առաջարկեց առանձնացնել երեք կարևոր ուղղություններ` բժշկական ծառայության որակի, ֆինանսատնտեսագիտական ցուցանիշների և սպասարկման որակի կամ հիվանդի գոհունակության գնահատում։
«Մեր հիմնական նպատակն է նաև այս ճանապարհով նպաստել բժշկական ծառայության բարձր որակի ապահովմանը և պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Պետք է լինեն համակարգված, պարզ ու հստակ մոտեցումներ ու հարցադրումներ, որոնք կներառեն առողջապահական հիմնարկի շենքային պայմաններից ու նյութատեխնիկական հագեցվածությունից մինչև ապացուցողական բժշկության հիման վրա մշակված չափորոշիչների կիրառմանը»,-ասաց նախարարը։

Առաջարկներ ներկայացվեցին նաև ֆինանսատնտեսագիտական ցուցանիշների և սպասարկման որակի հսկման մեխանիզմների վերաբերյալ: Քննարկման արդյունքում որոշվեց առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանության հետագա մշակման գործում ընդգրկել Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետներին։
ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031