Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Հայաստանից հեռացել է: Այս մասին Aravot.am-ին ասաց Նուբարաշենի բնակիչ Սուսան Հովհաննիսյանը:
Սեդրակ Օսիպյանը, ըստ Նուբարաշենի բնակչի, մեկնել է Ռուսաստան՝ ծնողների մոտ:
Հիշեցնենք, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Սուսան Հովհաննիսյանի հավաստմամբ, Սեդրակին Հայաստանից հեռացրել են հենց դանակահարության դեպքից մի քանի օր հետո:
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին Նուբարաշենի բնակիչ Վանուշ Ալեքսանյանին դանակահարել էր ու որովայնի հատվածում լուրջ վնասվածքներ հասցրել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ