Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային:
Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Գալուստ Սահակյանը կարեւորեց հայ եւ ուկրաինական համայնքների դերը հայ-ուկրաինական հարաբերությունների սերտացման գործում: ԱԺ նախագահը մտահոգություն հայտնեց Ուկրաինայում տիրող քաղաքական բարդ իրավիճակով՝ հույս հայտնելով, որ առկա խնդիրները խաղաղ ու համապարփակ լուծում կստանան:
Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` դեսպան Կուխտան նշեց, որ Ուկրաինան շահագրգիռ է Հայաստանի հետ զարգացնել եւ ամրապնդել հարաբերությունները: Նա կարեւոր համարեց միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, ինչպես նաեւ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում:
Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԺ