Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Բաքվի հռչակագրում քննադատվում է Ադրբեջանում տիրող իրավիճակը

Հուլիս 02,2014 16:19

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր` հունիսի 2-ին, ԵԱՀԿ 23-րդ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) ամփոփիչ նիստում քննարկվելու էր Բաքվի հռչակագիրը: Այն ընդունվեց ձայների 99 «կողմ», մեկ «դեմ» եւ 9 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: ԵԱՀԿ ինը պատվիրակներ, ներառյալ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամները «ձեռնպահ» քվեարկեցին Բաքվի հռչակագրին:

Հիշեցնենք, որ Հռչակագրին է կցված նաև ԱՄՆ սենատոր Բենյամին Քարդինի կողմից առաջարկած Ուկրաինայի նկատմամբ «Ռուսաստանի Դաշնության կողմից Հելսինկիի սկզբունքների ակնհայտ, կոշտ եւ չուղղված խախտումների մասին» հակառուսական բանաձեւը:

Հռչակագրում մասնավորապես ընդգծված է հակամարտությունները խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման ու իրավահավասարության սկզբունքների պահպանման կարեւորությունը, որոնք ամրագրված են Հելսինկյան ակտում:

Հռչակագրով նաեւ կոչ է արվում Ռուսաստանին չեղյալ համարել Ղրիմի եւ Սևաստոպոլի բռնակցումը, իսկ ԵԱՀԿ անդամ երկրներին կոչ է արվում հրաժարվել Ղրիմը ՌԴ սուբյեկտ ճանաչելուց:

Բաքվի հռչակագրում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում, Ռուսաստանում վարչական ընթացակարգերի չարաշահման, օրենսդրական խախտումների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետներին և քննադատներին ահաբեկելու, կալանավորելու, նրանց այդ կերպ լռեցնելու դեպքերի վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031