Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորն իրավապաշտպանից ներողություն չի խնդրում, ասելով՝ «փողոցային» բառն այլ իմաստով էր (Տեսանյութ) 

Հուլիս 02,2014 15:54

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իրավապաշտպան Արթուր Սաքունցի եւ փաստաբան, «Բժիշկների գործով» ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի միջեւ այսօր մի քանի անգամ դատական նիստի ժամանակ միջադեպեր գրանցվեցին:

Գիվի Հովհաննիսյանը հորդորում էր իրավապաշտպանին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարան ներկայացած փորձագետին հարցեր տալ փորձագիտական եզրակացության շրջանակներում, իրավապաշտպանն էլ հակադարձում էր, թե իրեն որեւէ մեկը չպիտի ուղղորդի:

Lia_02 Lia_01

Իրավապաշտպանը դիմեց նաեւ դատավոր Լեւոն Ավետիսյանին, թե ինչո՞ւ է կողմն առանց թույլտվության հայտարարություն անում:

Այստեղ տեղի տվեցին դատավորի նյարդերը, նա դիմելով պաշտպանական եւ մեղադրանքի կողմի ներկայացուցիչներին, հորդորեց «փողոցայինի» նման չպահել: Երբ Արթուր Սաքունցը պահանջեց դատավորից ներողություն խնդրել, դատավորն ասաց, թե խոսքը վերաբերում է դատարանում փողոցային փոխհարաբերություններ չհաստատելուն:
2-ամյա Լիա Միսակյանի մահվան գործով շարունակվում է փորձագետների դատակոչը:
Դատարան ներկայացած Աննա Չոբանյանն անդրադարձավ երեխայի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, «Արաբկիր» բուժհաստատություն ընդունելուց հետո բժիշկներ Զարինե Այվազյանի եւ Լիլիթ Վարդանյանի ձեռնարկած միջոցառումներին:

Փորձագետի խոսքը եւ հարցերին պատասխանելն ուղեկցվում էր բժշկական տերմիններով, բառերով, ինչը շփոթության մեջ էր գցում դատական նիստը հետեւողներին:
Հիմնական հարցերը, որոնք տվեցին Լիայի հայրը՝ Գեորգի Միսակյանը, , մեղադրանքը պաշտպանող Դավիթ Կարապետյանը եւ Արթուր Սաքունցը վերաբերում էր նրան, թե կապրե՞ր երեխան նման ախտանիշներով, եթե նրան նույն օրը՝ անցյալ տարվա հունվարի 31-ին, երբ բուժկենտրոն էին ընդունել, համաչափ, իրավաչափ օգնություն ցույց տրվեր: «Ինչպես կարելի էր կանխել վիրուսային ինֆեկցիան», «ցնցումներ կարո՞ղ էր երեխան ունենալ, ինչը տեսանելի չլիներ», «գրանցվե՞լ է երեխայի ձեռքին կադետր տեղադրելը», «արյան լեյկոցիտները , եթե պակաս են եղել, ազդե՞լ է երեխայի իմունիտետի վրա, ինչպես».հարցերի չնչին մասը:

Փորձագետը խոսքի մեջ հաճախ էր ասում, թե «համաշխարհային գրականության մեջ» դա այդպես է, իսկ այդ համաշխարհային կոչված բուժգրականությունն էլ կամ ռուսերեն էր կամ՝ անգլերեն:

Առանձին վեճի առարկա դարձավ տվյալների գրանցման եւ նշանակումների հարցը:
Չունենալով անալիզի տվյալները երեխային նշանակումներ են արվել, ինչը իրավապաշտպանի կարծիքով, անընդունելի է:

«Թույլատրելի է՞»,-հարցրեց նա փորձագետին, եւ փորձագետի «խուճուճ» պատասխանից պարզ դարձավ՝այո:

Դատարանը ընդմիջում հայտարարեց: Դատարան են ներկայացել եւս երկու փորձագետ:

Մանրամասները`  տեսանյութում

 

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031