Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանը բացատրեց՝ ինչպես ենք Վրաստանից հոսանք գնել (տեսանյութ). «Ա1+»

Հուլիս 02,2014 15:46

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը թյուրիմացություն համարեց այն հայտարարությունը, թե Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնում։

Այսօր նա փորձեց, իր խոսքերով, շատ պարզ բացատրել այդ պնդումը. «Սկսած 2009թ. Հայաստանը Իրանից գազ է ստանում և դրա դիմաց ապահովում էլեկտրաէներգիայով։ 2009թ.-ից առ այսօր մոտավորապես 2 մլրդ խորանարդ մետր գազ է ստացվել և փոխարենն ապահովվել է 6 մլրդ կիլովատտ/ ժամ էլեկտրաէներգիա՝ 1-3 հարաբերակցությամբ։ Այդ ընթացքում եղել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ, որպեսզի մենք ստացված գազի դիմաց Իրանին ամբողջությամբ կարողանանք ապահովել էլեկտրաէներգիայով, այդ վերանորոգման աշխատանքների ընթացքում անհրաժեշտ է եղել որոշակի էլեկտրաէներգիա Վրաստանից վերցնել։ Այդ գործընթացները տեղի են ունեցել յուրաքանչյուրն առանձին բանակցություններով, դա ծրագրային բնույթ չի կրում ։ Տարեկանը ընդամենը 50-60 մլն էլեկտրաէներգիա ենք վերցրել, ի՞նչ գնման մասին է խոսքը, դրանք բոլորը շահարկումներ են և իրականությանը չեն համապատասխանում»,- ընդգծեց նախարարը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031