ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գեւորգ Պողոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Հուլիսի 2-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց Գեւորգ Պողոսյանի թեկնածության օգտին:
Գեւորգ Պողոսյանը ծնվել է 1950թ. նոյեմբերի 16-ին, Երեւանում: 2003թ. պաշտպանել է «Սոցիալական տրանսֆորմացիաների տեսությունն ու գործառնությունը Հայաստանում» դոկտորական թեզը: 2006թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: Նրա հիմնական աշխատանքները նվիրված են սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանությանը, աղետների սոցիոլոգիային, միգրացիոն գործընթացներին եւ հայ ժողովրդի արտագաղթին, ժամանակակից հայ հասարակության սոցիալական վերափոխումների գործընթացին:
Գեւորգ Պողոսյանը նաեւ զբաղվում է երիտասարդ կադրերի պատրաստմամբ: Ղեկավարել է երկու դոկտորի, ութ թեկնածուի, հինգ ասպիրանտի, վեց մագիստրոսի գիտական աշխատանքները:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն