Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ ներկայացուցիչ. Մենք միայն ներբուհական քննությունների հանձնաժողովի կազմն ենք հաստատում

Հուլիս 02,2014 15:20

Տեղեկացրել էինք, որ Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի քննությունների պահանջներից դժգոհ ուսանողներին ընդունել է ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը եւ առաջարկել խնդիրները շարադրել ԿԳ նախարարին եւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենին ուղղված նամակով:

Հրապարակվել է նաեւ բուհի տեսակետը :

Խնդրի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն էլ նշեց, որ որքանով տեղյակ են մամուլից, քննական հանձնաժողովը գործել է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: «Ինչ վերաբերում է վերահսկմանը, ԳԹԿ-ն չի վերահսկում ներբուհական քննությունների պրոցեսը, դրանք բուհերի ներքին քննություններն են, որոնք բուհերն են իրականացնում ու կազմակերպում, մենք պատասխանատու ենք միայն միասնական եւ կենտրոնացված քննությունների համար: ԳԹԿ-ն իրավասու չէ հարցումներ անել կամ ճշգրտել՝ ի՞նչ խախտումներ են եղել: Ինչ վերաբերում է քննությունների անցկացման կարգին, այն հաստատում է կառավարությունը: ԳԹԿ-ն ընդամենը ներբուհական քննությունների հանձնաժողովի կազմն է հաստատում, ընդ որում հանձնաժողովի անդամները ներկայացվում են բուհերի կողմից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031