Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանն այլևս Ադրբեջանի պես երկրներում մի անցկացրեք. Դանիացի պատգամավոր. Contact

Հուլիս 02,2014 14:42

«Պետք չէ մոռանալ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանն անցկացվում է մի երկրում, որտեղ խախտվում են մարդու իրավունքները»,-հուլիսի 2-ին Բաքվում ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասել է դանիացի պատգամավոր Կարստեն Լաուրիտցենը, փոխանցում է «Կոնտակտ»-ը:

«Այստեղ՝ ֆոյեում մենք ցանկանում էինք հանդիպել ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդի հետ, բայց մեզ թույլ չտվեցին: Ադրբեջանի ներկայացուցիչները հիմնավորեցին դա նրանով, որ նրա «այստեղ գտնվելը չափազանց վտանգավոր է»: Սակայն նա ընդամենը ընդդիմադիր կուսակցության ղեկավար է», – ասել է Լաուրիտցենը՝ նշելով, որ այդ փաստն արդեն ապացուցում է, որ Ադրբեջանում քաղաքական ազատությունների խնդիր կա:

Պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ ղեկավարներին կոչ է արել նիստերն անցկացնել այնպիսի երկրներում, որտեղ մարդու հիմնարար իրավունքները հարգվում են, ինչպես նաև ապահովել պատգամավորների, լրագրողների և ակտիվիստների հետ հանդիպումները:

«Կոնտակտ»-ը նշում է, որ հունիսի 30-ին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը խափանել է ԵԱՀԿ ԽՎ անդամների հանդիպումը Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի հետ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031