Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՀՀ. դատական վեճերը դեռ չավարտված՝ գույքը ներկայացվում է էլեկտրոնային աճուրդի

Հուլիս 02,2014 14:02

Պատմամշակութային արժեք հանդիսացող Մարզահամերգային համալիրի գույքի նկատմամբ հայտարարված էլեկտրոնային աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից եւ նպատակ է հետապնդում քողարկելու ՄՀՀ-ի կողմից փաստացի չստացված բյուջետային վարկի մութ պատմությունը։

Այդ մասին են վկայում արդարադատության համակարգի կողմից թույլ տրվող մի շարք անօրինական գործողությունները: Դատական նիստերը անցկացվում են դռնփակ՝ առանց Ընկերության փաստաբանի, որոշումները կայացվում են մեկ ժամվա ընթացքում, դատական վեճերը դեռ չավարտված՝ գույքը ներկայացվում է էլեկտրոնային աճուրդի։
Միաժամանակ, ՀՀ Երեւան քաղաքի ԴԱՀԿ ապահովող ծառայությունը, խախտելով ՀՀ մի շարք օրենքները, 2008 թ.-ից ստեղծել է ոչ իրավասու կառույց, որի որոշումները առ ոչինչ են եւ իրավական հետեւանք չեն կարող առաջացնել։

ՄՀՀ Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության պատասխանատու՝ Կորյուն ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031