Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պարզաբանումներ ներկայացրեց կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանի և կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի՝ կուսակցության վարչությունը լքելու կապակցությամբ:
Պարոն Մարտիրոսյանը նշեց, թե ինչու են իր երկու կուսակիցները լքել «Ժառանգության» վարչությունը. «Ստեփան Սաֆարյանն իր հստակ մոտեցումներն ունի, որոնց մասին հայտարարել է, իսկ Հովսեփ Խուրշուդյանը դեռ 2010 թվականից էր ցանկանում վայր դնել կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները, սակայն քանի որ առջևում նախագահական ընտրություններ էին, նա շարունակում էր կատարել մամուլի խոսնակի պարտականությունները: Այնպես որ, այդ երկու հարցերը կապել իրար և նույն արկղի մեջ դնելը ճիշտ չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև