«Յուրի Վարդանյանն ի վիճակի չէ ներկայացնել Հայաստանը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով սպորտի նախկին նախարարի՝ Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակվելուն:
Ըստ նրա, Վրաստանում կան բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես հիմա, երբ տարածաշրջանում բաժանարար ուժերի վտանգ է ստեղծվում, երբ Վրաստանն արդեն ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը. «Խրթին հարցեր կան, որոնք ամենօրյա դիվանագիտական աշխատանք են պահանջում»:
Ըստ նրա, խորհրդային հայտնի ոճ կար, երբ չինովնիկը լավ չի աշխատում, բայց չես ուզում աշխատանքից ազատել, ուղարկում ես «պատվավոր աքսորի» այլ երկրներ:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակվելուն, ասաց. «Քննադատության խնդիր կա: Օֆշորային սկանդալով հանդերձ կարելի՞ էր նշանակել, եթե ապացուցվի օֆշորային սկանդալը, խոսում ենք քրեական պատասխանատվության մասին: Բայց որպես դեսպանացու ՝ ԱՄՆ-ում շոյված են, որ մենք նախկին վարչապետի ենք նշանակել իրենց երկրում: Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանը խնդիր կունենա հայ-ամերիկյան ընդհանուր երկկողմ հարաբերությունները ներկայացնելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ