Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՀՄՖ Նախագահության կոչը Ամերիկայի Հայկական Ֆորումի նախաձեռնությանը

Հուլիս 02,2014 13:23

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունն իր աջակցությունն է հայտնում գաղափարակից գործընկեր հանդիսացող Ամերիկայի Հայկական Ֆորումի նախաձեռնությանը, որով բողոքի ստորագրահավաքի միջոցով Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից պահանջվում է կասեցնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին որպես ՀՀ դեսպան` դիվանագիտական կարգավիճակով ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը:

ԵՀՄՖ և Ամերիկայի Հայկական Ֆորումին միակարծիք են այն հարցում, որ բազմաթիվ աղմկահարույց տնտեսական խարդախությունների մեջ առնչություն ունեցող անձին ճանաչել դիվանագետ, կնշանակի խախտել ժողովրդավարության և մարդու իրավունքների ամերիկյան դարավոր ավանդույթները:

Նախաձեռնության կապակցությամբ ԵՀՄՖ նախագահությունը կոչ է անում արժանապատիվ հայրենակիցներին նպաստել ստորագրահավաքի արդյունավետ իրականացմանը, տարածմանն, և միաժամանակ գոհացուցիչ ենք համարում այն փաստն, որ կարճ ժամանակահատվածում հազարավոր հայորդիներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայաստանյան բռնապետության հերթական ցինիկ դրսևորման դեմ:

Ստորագրահավաքին կարող եք մասնակցել` այցելելով հետևյալ կայք.  Անհրաժեշտ է գրանցվել աջ կողմում` գրել անուն, ազգանուն, էլ. հասցե, քաղաք, երկիր:

ԵՀՄՖ Նախագահությունը համոզված է, որ այս ստորագրահավաքի ակտիվ մասնակցությունը հանցագործներին կապացուցի, որ երկրից փախնելու հնարավորություն չունեն` նույնիսկ դիվանագիտական կարգավիճակ ձեռք բերելու պարագայում և այն կնպաստի մեր երկրի խաթարված ապագայի շտկմանը:

ԵՀՄՖ Նախագահություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031