Լրահոս
Օրվա լրահոսը

Ալ. Արզումանյան. Քառյակի 12 կետերը Քրիստոսի 12 պատվիրանները չեն: Մեր բակի հավաքարարն էլ է այդ նույն պահանջներն առաջ քաշում

Հուլիս 02,2014 13:13

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Եվրասիական միությանն անդամակցելու ձգձգումը պայմանավորում է ՄՄ անդամ երեք երկրների միջեւ հակասություններով:

«Ինչ վերաբերում է ներպետական համաձայնեցմանը, պնդել են, որ պետք է գա Ազգային ժողով, տեսնենք՝ պատրա՞ստ ենք վավերացնել նման փաստաթուղթ ու չի՞ հակասում մեր Սահմանադրությանը»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:

Հետո նկատեց, թե բոլոր վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանին եւ Ադրբեջանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ. «Չեմ կարծում, որ Հայաստանը շահագրգռված է ռազմական գործողությունների վերսկսմամբ: Որեւէ խնդիր չունենք լուծելու, բայց ինչ-որ ուժեր ու խաղացողներ փորձում են ներքաշել պատերազմի մեջ, ինչը շատ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ… Ռուսաստանը մեզ ինչ-որ պահից սկսում է ընկալել եւ վարվել որպես մանրադրամի հետ՝ իր աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու առումով: Չեմ կասկածում, որ Ռուսաստանը հանգիստ խղճով պատրաստ է քննարկել Ղարաբաղի ճակատագիրը Եվրասիական միություն մտնելու համատեքստում»:

Ինչ վերաբերում է քառյակի 12 կետերին, դրանց վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, պարոն Արզումանյանն ասաց. «Յուրաքանչյուր կուսակցությունների համախմբում իր աշխատանքային ոճն ունի, կխուսափեի այդ տասներկու կետերի մասին խոսել, Քրիստոսի տասներկու պատվիրանների պես են քննարկում: Դրանք պահանջներ են, ինչ-որ կետեր են, որ մեր բակի հավաքարարն էլ է այդ նույն պահանջներն առաջ քաշում, դրանք հայ ժողովրդի ընդհանրական պահանջների մի մասն է: Նորմալ է, շինիչ համագործակցության ձեւերից մեկն է: Քառյակում կան ուժեր, որոնք հայտարարում են, թե առանց Սերժ Սարգսյանի Հայաստանը անհնար է հանել այս վիճակից: Որքանով է դա համահունչ տասներկու պատվիրաններում նշված մտքերին, դուք դատեք»:

Նա նաեւ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին ու նկատեց. «Խելամիտ ու օբյեկտիվ մտքեր արտահայտում են իշխանությունը թողնելուց հետո, բազմաթիվ խնդիրներ առաջ քաշեց հատկապես Տիգրան Սարգսյանի հետ հայտնի բանավեճում, որոնք իր օրոք էին եղել ու կարող էին ճակատագրական լինել Հայաստանի համար, եթե այն ժամանակ Կենտրոնական բանկի իր կառավարչին ազատեր պաշտոնավարման ընթացքում ու ասեր փուչիկներ մի ստեղծի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031