Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քառյակը դեռ հիմնարար ու փաստարկված առաջարկներ չունի (Տեսանյութ) 

Հուլիս 02,2014 13:07

«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված: Շփվում ենք հասարակական խմբերի հետ»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ի՞նչ է կոնկրետ քայլեր է առաջարկում անել քառյակը, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ:

Արամ Մանուկյանը նշեց, թե իրենք ունեն հիմնարար ու փաստարկված առաջարկներ, որ կարելի է խուսափել սակագնի բարձրացումից, բայց վստահ չեն, թե իշխանությունները պատրաստ են դրան գնալ. «Այս թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու… գուցե անհույս լավատեսություն է, որ փորձենք համոզել իշխանություններին հետ կանգնել այդ քայլից»,- ասաց նա ու ավելացրեց, որ դեռ մանրամասն չեն հասցրել քննարկել իրենց անելիքները, բայց շատ տարբերակներ կան` Սահմանադրական դատարան դիմել և այլն:

Հասարակության գերակա շահի իրավունքը ՍԴ-ում վիճարկելուն կողմ է նաեւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Ի տարբերություն քառյակի իր մյուս գործընկերների, համատեղ ասուլիսում նա անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման քաղաքական ասպեկտին:

Մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031