Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը քաղաքական խնդիր է» (Տեսանյութ) 

Հուլիս 02,2014 13:03

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը`ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ Ժառանգություն, այն կարծիքին են, որ էլեկտրաէներգիայի սակագինը մոտ չորս դրամով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշումը քաղաքական էր: Այս մասին այսօր քառյակի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքով, իշխանությունների մոտ ավանդույթ է ձևավորվել փաստի առաջ կանգնեցնել և հայտարարել, որ ունենք, ասենք, 300 մլն դոլարի պարտք և պետք է գազի սակագին փոխվի. «Կատարվում է այն, ինչ հակասահմանադրական է: Իշխանությունը նման որոշումներ կայացնելիս հակաօրինական ճանապարհով է առաջնորդվում»:
Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը լուրջ խնդիրների է բերելու, քանի որ դրա թանկացմամբ առնվազն 10 տոկոսով կթանկանա մեր կյանքը: «Համակարգում մութ գործարքներ կան և եթե ճշգրիտ աուդիտ անցկացնենք, ապա կտեսնենք, որ այն, ինչ կայացել է՝ կարող էր և չկայանար»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ քառյակը հաստատուն է իրենց որոշումներում և եթե իշխանություններն այս քաղաքական դադարն օգտագործում են հակաօրինական որոշումներ կայացնելու համար, ապա քառյակն աշնանն արժանի հակահարվածը կտա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ընդգծեց, որ իշխանությունները չափազանց վստահ էին, որ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովը որոշումը կընդունի: Բայց քառյակն էլ հաստատակամ է այս հարցում և պահում է այդ խնդիրն իր օրակարգում:

Արամ Մանուկյանի այլ դիտարկումները` տեսանյութում

 

 

Քառյակի ներկայացուցիչները նաեւ կոչ արեցին հանրությանը`իրենց իրավունքների համար պայքարի պատասխանատվությունը չդնել միայն քաղաքական ուժերի վրա: Այլ լծվել համատեղ պայքարի գործին, որպեսզի դրական արդյունքներ հնարավոր լինի գրանցել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031