Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը Միքայել Մելքումյանի հետ պատրաստ է քննարկել «ռեզերվների» հարցը (Տեսանյութ) 

Հուլիս 02,2014 12:48

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է քննարկել այն ռեզերվները, որոնք ըստ Միքայել Մելքումյանի առկա են`էլեկտրաէներգիայի սակագինը չթանկացնելու համար: Այսօր խորհրդարանում քառյակի`ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ Ժառանգություն, հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ արդեն հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց էլեկտրաէներգիայի սակագինը 3,85 դրամով թանկացնելու համար:
Միքայել Մելքումյանը ներկայացրեց այն ռեզերվները, որոնք հնարավորություն կտան խուսափել սակագնի բարձրացումից, դրանք են` վնասները փոխհատուցելը օրենքով պետք է գոնե 30 տոկոսով իր վրա վերցնի պետությունը, մաշվածքն ու շահույթը պետք է վերանայվի, շահույթի նորմայի իջեցում պետք է լինի եւ այլն: «Եթե այսպես շարունակվի ու քայլեր չձեռնարկվեն, ապա ամեն տարի ճեղքվածքը խորանալու է եւ մենք ստիպված ենք լինելու ամեն տարի սակագին բարձրացնել: Պետությունը կարող է այս քայլերը ձեռնարկել մեղմելու համար»,- հավաստիացրեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

 

Պատգամավորը նաեւ նկատեց, որ իրենց կողմից պարբերական եւ շատ հիմնավորված փաստարկները, որ կան ռեզերվներ, որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինը չթանկանա այս փուլում, որևէ հակափաստարկ այդպես էլ չներկայացվեց որեւէ մարմնի ներկայացուցչի կողմից: Եվ մինչեւ օգոստոսի 1-ը, քառյակն իր մասնագիտական առաջարկները ներկայացնելու է տարբեր լսարաններում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031