Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու խոնավ տնակներում երկարատև բնակվելը ծանր առողջական հետևանքներ է թողել. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)

Հուլիս 02,2014 11:55

18-ամյա Տիգրանին հիվանդության պատճառով բանակ չեն զորակոչել: Նա վաղուց տանը մենակ է ապրում, մայրը գտնվում է հոգեկան առողջության կենտրոնում: Տիգրանն իր գոյությունը պահում է շուկայում մրգավաճառներին օգնելով:

Նախորդ տարի ընտանիքը նորակառույց բնակարան ստացավ և վերջապես խոնավ ու ցուրտ տնակից դուրս եկավ, սակայն ծայրահեղ աղքատությունն ու դառը ճակատագրի հարվածները հնարավոր չէ հաղթահարել նույնիսկ նոր բնակարան ունենալով : «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս օրերս«Հիգիենիկ պարագաներ և սնունդ՝ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկի շրջանակում, «Գոլոլեան հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա), www.depop.am կայքի խմբագիր Կամո Մայիլյանի ցուցաբերած աջակցությունը տրամադրելու նպատակով հերթական անգամ այցելեցինք նրանց բնակարան:

Ներկայացնում ենք Տիգրանի միայնակ ու ծանր ապրելակերպի մասին պատմող մեր տեսանյութը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031