«Ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, թե ինչ կարողություն ունի նա։ Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ նա 2013 թ. սկզբում ունեցել է երեք բնակարան եւ մեկ ավտոտնակ։ Սակայն հարկային տարվա վերջում մնացել է այդ բնակարաններից միայն մեկը, որն արժեցել է 22 մլն դրամ։ Մյուս երկու բնակարանները՝ 48 մլն եւ 34 մլն դրամ արժողությամբ, հարկային տարվա վերջում օտարվել են։
Ավտոտնակը հարկային տարվա վերջում նույնպես չի եղել։
Նրա դրամական միջոցները տարվա սկզբի համեմատ կտրուկ աճ են արձանագրել։ Տարվա սկզբում նա ունեցել է 23 մլն դրամ, որը դարձել է 80 մլն։ Մեկ տարվա ընթացքում նա կարողացել է 89 մլն դրամ վաստակել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև