Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ակտիվիստ Հայկ Բիանջյանը հիասթափված է, լքում է երկիրը. «Առաջին լրատվական»

Հուլիս 02,2014 11:40

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լուսանկարիչ Հայկ Բիանջյանը։

-Հայկ, այսօր Ֆեյսբուքի Ձեր էջում գրառում էիք կատարել, որ Հայաստանում այլևս անիմաստ է մնալը: Հնարավո՞ր է՝ վերջին շրջանում Աֆրիկյանների տան համար մղվող պայքարը, որ անարդյունք եղավ, հիասթափեցրեց Ձեզ, թե՞ ավելի վաղ է սկսվել հիասթափությունը:

-Ավելի վաղ կար այդ հիասթափությունը, բայց ես կարծում եմ՝ գոնե այդ շենքը կարող էինք պահպանել, և դրանով մեր փոքր լուման կունենայինք մեր քաղաքի պատմության պահպանման հարցում, բայց, ցավոք սրտի, նույնիսկ այդ շենքը չկարողացանք պահպանել, շենքը շատ ցինիկ ձևով քանդվեց: Առհասարակ հասկանում ես, որ արժեքներն են կորել, որոնց համար կարող ես մնալ, պայքարել, մարդկանց մտածելակերպն է փոխվել:
Համատարած անտարբերություն է այս քաղաքում, և ես ինձ չափազանց միայնակ եմ զգում: Չնայած կան ընկերներ, հարազատներ, բայց բոլորի մոտ էլ, կարծում եմ, մարդկանց մոտ մեծ հիասթափություն, ապատիա կա:

Ցավոք սրտի, ակցիաներում գլխաքանակով է ամեն ինչ որոշվում, եթե քսան հոգի մարդ է հավաքվում, երկու հարյուր ոստիկան են բերում, և հարցը լուծվում է ուժով: Փաստաթուղթ ես բերում, որ մշակույթի նախարարությունը թույլ չի տվել քանդել՝ կոպեկ չարժե, փաստաթուղթ ես բերում, որ Հայաստանը միջազգային կոնվենցիա է ստորագրել՝ ոչ մեկին դա պետք չէ:

Ոստիկանին ցույց ես տալիս փաստաթուղթ, որ չի կարելի ապամոնտաժել, ինքն ասում է՝ զանգ չեմ ստացել: Այսինքն՝ զանգերով են Հայաստանում հարցեր լուծվում, ոչ թե օրենքով: Հասկանում ես, որ այս երկրում ապրելը վտանգավոր է դարձել:

-Ինչո՞ւ ճգնաժամն այսքան խորացավ:

-Կարծում եմ՝ ճգնաժամի խորացման պատճառն այն է, որ ամեն ինչ շատ է քաղաքականացվում: Եվ փոքր, բայց մաքուր ձևավորված քաղաքացիական հասարակությունը, որը կա, փորձում են քաղաքականացնել, պղտորել: Եվ հասարակ քաղաքացին, որ կողքից նայում է, ասում է՝ սա սրա մարդն է, նրա հետևը այս կուսակցությունն է կանգնած, և հասկանում են, որ մի մեծ խաղի մասնակից են դառնում, ու չեն ուզում մտնել այդ խաղի մեջ, քանի որ որոշակի մարդիկ դիվիդենտներ են քաղաքում այդ ամենից, բայց ռեալ խնդիրը դրանից լուծում չի ստանում:

Ես, օրինակ, գնում իմ երեխաների համար էի կանգնում, որովհետև երեխաներս էլ էին շատ սիրում այդ շենքը։ Փոքր տղաս միշտ ասում էր՝ պապա, երբ ենք գնում քաղաք, որովհետև իր մեջ այդ շենքը քաղաքի ասոցացում ուներ, չնայած նրան, որ ընդամենը երեք տարեկան է:

Սիրանույշ Պապյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031