Երեկ ՀԾԿՀ նիստում անսպասելիորեն պարզվել է, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է գնել ու մինչեւ հիմա էլ շարունակում է գնել։
«ՉԻ»- Որ Հայաստանը պղնձի հանքաքար է ներմուծում՝ լսել էինք, որ Հայաստանը բանան է արտահանում՝ լսել էինք (այս փաստերը ֆիքսված են պաշտոնական փաստաթղթերում), բայց որ Վրաստանից էլեկտրաէներգիա ենք ներկրում՝ դա նորություն էր։ Հայաստանը, հիշեցնենք, Ռուսաստանից ստանում է իբր տարածաշրջանում ամենաէժան գազը, ու բացի այդ՝ տարածաշրջանի միակ երկիրն է, որն ատոմակայան ունի։ Բա որպես ի՞նչ ենք Վրաստանից էլեկտրաէներգիա գնել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում