«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ։
– Տիկին Զոհրաբյան, Ամերիկայի Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ Տիգրան Սարգսյանի՝ ԱՍՆ-ում դեսպան նշանակվելուն։ Ինչ եք կարծում, արդարացի՞ է այդ բողոքը։
– Եթե մի գործչի պաշտոնավարման երկարուձիգ տարիներին ՀՀ-ում արձանագրվում է աննախադեպ աղքատություն, աննախադեպ արտագաղթ, եթե մութ եւ կասկածելի պատմություններում պարբերաբար շրջանառվում է նախկին վարչապետի անունը՝օֆշորային սկանդալ, հազարամյակի մարտահրավերներ եւ այլն, եթե տարբեր վարկային պատմություններում կարմիր թելի նման անցնում է նրա անունը, բնականաբար ՀՀ քաղաքացիները, Սփյուռքի մեր հայրենակիցներն արդարացիորեն եւ տրամաբանորեն պետք է ենթադրեին, որ նման պաշտոնյան պետք է ենթարկվեր պատասխանատվության եւ ոչ թե նշանակվեր դեսպան։ Կամ գոնե պետք է հստակ պարզաբանումներ ներկայացներ իր անվան հետ կապված բազմաթիվ սկանդալների շուրջ, ու երկրորդն էլ՝ առնվազն պետք է հստակ պատասխանատվության կանչվեր իր թիմի վարած խայտառակ սոցիալ-տնտեսական քաղաքականության համար։
Ու եթե այդ ամենի փոխարեն տվյալ գործիչը նշանակվում է մեզ համար շատ կարեւոր՝ ռազմավարական երկրում դեսպան, ապա ես միանշանակ հասկանում եմ ԱՄՆ-ում ապրող մեր համաքաղաքացիների վրդովմունքը։ Նրանցից շատերն այս օրերին ինձ հետ կապվել են ու փորձել ճշտել՝ արդյոք այդ նշանակումն իրական է, թե ոչ։ Ի դեպ, նշեմ, որ մեծ մասն այն քաղաքացիներն են, ովքեր վերջին 6 տարիներին, այսինքն՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում են լքել ՀՀ-ն։ Իրենք իրենց ցասումն ու վրդովմունքն են հայտնում այդ կապակցությամբ։
Կարդացեք նաև
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում