Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովի նախագահն ասում է, որ Վոլոդյա Ավետիսյանի մեղադրանքները հիմնավորված չեն

Հուլիս 02,2014 11:24

Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ մուտքագրեց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի միջնորդությունը: Հանձնաժողովի նախագահը դիմել է նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանին. «Ազատամարտի տարիներին Վ. Ավետիսյանը եղել է Լեոնիդ Ազգալդյանի տեղակալը մարտական պատրաստության գծով, մասնակցել է Վարդենիսի պաշտպանությանը, Քարվաճառի, Մարտակերտի և այլ վայրերի ազատագրմանը: Վոլոդյա Ավետիսյանը վեց երեխաների հայր է: Ներկայումս անազատության մեջ գտնվելու պատճառով նա չի կարողանում աշխատել, ինչի հետևանքով նրա ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական դրության մեջ»,- ասված է միջնորդության մեջ:

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ հետևում է Վոլոդյա Ավետիսյանի դատավարությանը. «Մեր գնահատմամբ մեղադրանքները հիմնավորված չեն»:
Նա միջնորդում է կայացնել արդար դատավճիռ:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031