Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալն ասում է՝ պարանով ինքնասպան կլինի եւ ժամ է դրել

Հուլիս 02,2014 11:15

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համլետ Ղազարյանը մտադիր է դիմել ինքնավնասման:

Նա ասում է, որ պարանի միջոցով կախվելու է: Նա ասում է, որ եթե մինչ ժամը մեկը իրեն չայցելեն, ապա կդիմի այդ ծայրահեղ քայլին:

Նա 29 օր է, ինչ չի կարողանում հաց ուտել, քանի որ ունի սրտխառնուք, փսխում:
Դատապարտյալի խոսքերով իրեն չեն այցելում բժիշկներ:Նրա պահանջը մեկն է.կուլ է տվել մեխեր, խաչեր, ապակի, եւ իրեն չեն տանում վիրահատության:

Ռ.Մ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգելի Ռուզան Մինասյան, մենք պայմանավորվել էինք՝ դատապարտյալի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու դեպքում կապ հաստատել մեզ հետ: ՀՀ արդարադատության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում և մամուլում նախկին նյութի վերաբերյալ մանրամասն պարզաբանվել է: Հավելեմ, որ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Համլետ Ղազարյանին բժիշկների կողմից նշանակվել է դիետիկ սնունդ, ինչից դատապարտյալը չի հրաժարվում (դատապարտյալ Համլետ Ղազարյանն այսօր առավոտյան նույնպես ստացել է նախաճաշը), բացի դա կտրականապես հրաժարվում է որևէ բժշկի ընդունելությունից` այդ թվում հատուկ նրա համար ՔԿՀ հրավիրված դատական բժշկից, ով առաջարկել էր դատապարտյալին տեղափոխել քաղաքային հիվանդանոց` ռենտգեն հետազոտման:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031