Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների 2014թ. ծրագրերով նախատեսված վերանորոգումը: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նախ գույքագրվեցին վերանորոգման առաջնային անհրաժեշտություն ունեցող տանիքներ, ինչին, հաստատված ծրագրի համաձայն, հաջորդեց վերանորոգման գործընթացը: 2014թ. նախատեսված ծրագրով, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 72639քմ հարթ և 43023քմ թեք տանիք: Անցած ժամանակահատվածում արդեն իսկ նորոգվել է 25621քմ հարթ և 18469քմ թեք տանիք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն