Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված երկու մեղադրյալները՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը եւ Նորայր Մելքոնյանը առայժմ չեն հարցաքննվել։
Գոռ Առաքելյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6 եւ 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով սպանության փորձ, նախատեսում Է 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում) եւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք կրելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով), առայժմ ցուցմունք չի տվել՝ ի վիճակի չլինելու պատճառով։
Հարցին, թե ինչո՞ւ ի վիճակի չի եղել ցուցմունք տալ, Գոռ Աոաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ասաց, որ չի մեկնաբանում։
Գոռ Առաքելյանը ենթարկվել էր դատաբժշկական փորձաքննության, քանի որ ըստ պաշտպանի, նա եւս մարմնական վնասվածքներ ուներ։
Հարցին, թե արդեն հայտնի՞ են դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները, փաստաբանն ասաց. «Արդյունքները ստացել ենք, բայց չեմ կարող հրապարակել այս պահին։ Նախաքննություն է ընթանում, եւ հրապարակման իրավունք այս պահին չունեմ։ Վնասվածքներ կան, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել։ Որոշակի քննչական գործողություններ են կատարվում»։
Կարդացեք նաև
Դեպքից հետո ոստիկանությունը առգրավել է շենքի բակում տեղադրված տեսախցիկները։ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ առայժմ տեղեկություններ չունեն, թե ինչ կա այդ տեսագրություններում, կամ՝ կա, թե ոչ։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում