Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Նազարյանը պաշտոնապես գրեթե միլիոնատեր է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 02,2014 10:50

Էլէներգիայի սակագնի բարձրացման ֆոնին հատուկ հմայք է ձեռք բերում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների եւ նրանց մերձավոր հարազատների պաշտոնապես հայտարարագրած գույքն ու եկամուտները։

Ամենաուշագրավը հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքն է: Պարզվում է, որ նա պաշտոնապես գրեթե միլիոնատեր է։ Նա եւ նրա կինը միասին հայտարարագրել են շուրջ կես միլիոն դոլարի ունեցվածք։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեգիստրի տվյալների համաձայն, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը 2013 թ. տարեկան հայտարարագրում ներկայացրել է 11 միլիոն դրամ եւ 112 հազար դոլար դրամական միջոցներ։ Տարեկան 1-2 անգամ թանկացումներ հաստատելու համար Ռոբերտ Նիկոլայիչը պետբյուջեից ստանում է տարեկան 8 միլիոն 180 հազար դրամ։ Նրա տարեկան եկամուտների մեջ նշված է նաեւ 8300 դոլար, որը Նազարյանը ստացել է տրված փոխաոությունների տոկոսներից։

ՀԾԿՀ նախագահի կինը՝ Սվետլանա Խառատյանը, հայտարարագրել է ամուսնուց մոտ 3 անգամ շատ գումար։ Տիկնոջ հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 300 հազար դոլար եւ 2 միլիոն դրամ։ Նա նույնպես տրված փոխառություններ ունի եւ տարեկան տոկոսներ է ստանում դրանից ավելի շատ, քան ամուսինը։ Եթե Ռոբերտ Նազարյանը 8300 դոլարի չափով է տոկոսներ ստացել, ապա Սվետլանա Խառատյանը 24450 դոլարի։
ՀԾԿՀ նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը հայտարարագրել է 5 միլիոն դրամ եւ 35 հազար դոլար դրամական միջոցներ։ Նա նույնպես տոկոսով փող ունի տված։ Ըստ հայտարարագրի, Կիրակոսյանի տարեկան եկամուտը կազմել է 7,8 միլիոն դրամ եւ 1932 դոլար, որից 7,4 միլիոն դրամը նրա աշխատավարձն է, 393 հազար 335 դրամը եւ 1932 դոլարը փոխառություններից ստացված տոկոսներ։

Կիրակոսյանի կինը Ադելինա Ավետիսյանը, չնայած չի աշխատում, նախորդ տարի 61,8 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է գնել։ Նա հայտարարագրել է 1 միլիոն դրամ եւ 62 հազար դոլար։ Ադելինա Ավետիսյանը, մոդայից հետ չմնալով, նույնպես տոկոսով փող է տվել, որի տոկոսներից 363 հազար դրամ եւ 4300 դոլարի չափով եկամուտ է ստացել։
ՀԾԿՀ անդամ Սամվել Արաբաջյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 10 հազար դոլար, աշխատավարձը՝ 7,3 միլիոն դրամ։ ՀԾԿՀ անդամ Մուշեղ Կոշեցյանը հայտարարագրել է 25 հազար դոլար դրամական միջոց եւ 7,1 միլիոն դրամի աշխատավարձ։ Պաշտոնյայի կինը՝ Քաղցրիկ Կոշեցյանը, հայտարարագրել է 10 հազար դոլար դրամական միջոցներ եւ 326 հազար դրամ աշխատավարձ։ ՀԾԿՀ անդամ Արթուր Վարդանյանը հայտարարագրել է 38 հազար դոլար դրամական միջոցներ եւ 7,1 միլիոն դրամ աշխատավարձ։ Պաշտոնյայի կինը՝ Իրինա Դարբինյանը, հայտարարագրել է 9500 դոլար դրամական միջոցներ եւ 1,1 միլիոն դրամ աշխատավարձ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031