Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է սպասել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացումից «Հրապարակ»

Հուլիս 02,2014 10:44

Եթե, ինչպես ներկայացվում է, շուրջ 200 հազ. քաղաքացու աշխատավարձ է բարձրացվում՝ միանգամից շուկա ներարկելով լրացուցիչ մի քանի տասնյակ միլիարդավոր դրամներ, ապա այն չի կարող չանդրադառնալ սպառողական ապրանքների գների աճի վրա։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ աշխատավարձերի որեւէ բարձրացում չպետք է լինի, քանի որ սպառողական շուկան անմիջապես արձագանքում է աշխատավարձերի աճին կամ, որ նույնն է՝ կանխիկացվող դրամի շարժին։

Բայց մյուս կողմից էլ՝ քանի որ պետական համակարգում տեղի է ունենում աշխատավարձերի կտրուկ, այլ ոչ թե աստիճանական բարձրացում, այն չի կարող իր ուղղակի հետեւանքները չունենալ ոչ պետական համակարգի աշխատողների, գործազուրկների, թոշակառուների ու նպաստառուների սոցիալական վիճակի վրա, կրկնում ենք՝ ընդամենը գնաճի տեսքով, որի ականատեսը մենք կլինենք առաջիկա ամիսներին։

Այնպես որ, հուլիսի 1-ը, ըստ էության, նշանավորվում է գնաճի համար բարձր ցատկահարթակ ապահովող մի քանի գործոններով, ինչպիսիք են պետական համակարգի հարյուր հազարավոր աշխատակիցների աշխատավարձերի կտրուկ բարձրացումը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ բիզնեսում խաղի նոր կանոններ հաստատելու հորդորը եւ, բնականաբար, առաջին հերթին էլեկտրաէներգիայի սակագնի արդեն կանխորոշված բարձրացումը։

Իսկ թե ինչպես պետք է ժողովուրդը դիմագրավի գնաճի անխուսափելի ալիքին, իշխանություններին առանձնապես չի մտահոգում, քանզի դուրս գալ ցանկացողների համար սահմանները միշտ բաց են։

Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031