Լրահոս
Օրվա լրահոսը

Հօգուտ իշխանության եւ օլիգարխների է վերացնում անպատժելիության մթնոլորտը Գեւորգ Կոստանյանը. «Հրապարակ»

Հուլիս 02,2014 10:23

Ինչ խոսք, գլխակոր դատախազի աշխատանքն արգասաբեր է եւ իշխանությանը գոհացնող։ Թեեւ մարդիկ նրանից բոլորովին այլ արդյունք էին սպասում՝ վերացնել օլիգարխների անպատժելիությունը, բեսպրեդելը, որը նրա օրոք ավելի է խորացել։ Բավական է հիշել Լիսկայի տան մոտ կրակոցների գործը։ Այն ժամանակ Կոստանյանը դեռ զինդատախազ էր։ Նա առաջինը հրապարակ նետեց Սուրեն Խաչատրյանի «անմեղության» վարկածը, հայտարարելով, որ վերջինս իր տան բակում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ դեպքի վայրում չի եղել։

Այս պահից սկսած, օլիգարխների եւ նրանց մերձավորների վերաբերյալ քրեական գործերի ճակատագիրն ավելի, քան երբեւիցե, կանխատեսելի դարձավ։
Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած արյունալի դեպքում «պաշտոնական վարկածը» մամուլը գուշակեց հաջորդ իսկ օրը, երբ Յուվեցի Կարոյի փեսան՝ Գոռ Առաքելյանը, ներկայացավ «մեղայականով», իսկ օլիգարխի փեսայի հետ վիճած եւ հրազենային վնասվածք ստացած Ներսես Մելքոնյանիև, ինչպես եւ Լիսկայի տան մոտ հունիսի 2-ին վիրավորված գնդապետ Բուդադյանին, մեղադրանք առաջադրվեց։ Այսպես, հօգուտ իշխանության եւ օլիգարխների է վերացնում անպատժելիության մթնոլորտը Գեւորգ Կոստանյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031