Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրասիական ինդիկատորի վտանգավոր ցուցմունքը. «Ժամանակ»

Հուլիս 02,2014 10:16

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը երեկ հայտարարել է, որ Եվրասիական միությանը անդամակցելու Հայաստանի պայմանագիրը ուղարկվել է ներպետական համաձայնեցման: Այսինքն` Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է արժանանա Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի դատին, որից հետո պետք է պարզ լինի անդամակցության ժամկետը:

Այսինքն` սա կարող է նշանակել, որ ամենայն հավանականությամբ մինչև սեպտեմբեր Հայաստանի անդամակցության հարցը, ըստ էության, դուրս է գալիս օրակարգից: Կասկած չկա, որ ներպետական համաձայնեցման փուլը տևելու է բավական երկար, հետո կասվի, որ եղել են մանր, տեխնիկական դիտողություններ, հետո կասվի, որ ուղարկվում է լրամշակման, և այդպես շարունակ, իսկ վերջում ժամկետ կտան սեպտեմբերի 1-ը` ասելով, որ մինչ այդ պետք է ամեն ինչ պատրաստ լինի ստորագրման: Սակայն դա էլ, իհարկե, երաշխիք չէ, որ ստորագրությունը հենց սեպտեմբերին էլ կլինի:

Այս ամենն արդեն իսկապես ձանձրալի է դառնում: Ձանձրալի վտանգավորության աստիճան: Եվ խնդիրն այն է, որ Հայաստանն ուղղակի հայտնվել է մի դեկորի վիճակում, որին անընդհատ ժամանակի մեջ տեղաշարժում են: Եվ Հայաստանի հասարակությունն էլ դարձել է այս տեղաշարժերին հետևող, կարծեք թե Հայաստանն ու հասարակությունը տարբեր մարմիններ, տարբեր օրգանիզմներ են, և մեկի տեղաշարժը մյուսին չի վերաբերում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031