Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դարձյալ կամայական գներ

Հուլիս 02,2014 10:12

40 տարի առաջ էլեկտրաէներգիայի կիլովատն արժեր 4 կոպեկ` Հայաստանում շատերը դա էլ չէին ուզում վճարել եւ տարբեր հնարքներով հոսանք էին գողանում: Մեկ շիշ օղին արժեր 3 ռուբլի 62 կոպեկ, մեկ մատնաքաշը՝ 30 կոպեկ, մեկ տուփ «Սալյուտ» ծխախոտը՝ 30 կոպեկ, «տակից»` 40 կոպեկ, սովորական պաղպաղակի բրիկետն արժեր 15 կոպեկ, պլոմբիրը` 20 կոպեկ:

Ինչո՞ւ եմ ես այդ ամենը հիշում: Որովհետեւ այդպես էր թե 1974 եւ թե 1984 թվականներին: Չնայած 80-ականների սկզբին տավարի մսի եւ կարագի գինը չէր փոխվել (համապատասխանաբար` 2 ռուբլի եւ 3 ռուբլի 60 կոպեկ), սակայն այդ ապրանքները, ըստ էության, վերացել էին խանութներից եւ վաճառվում էին կամ «տակից»՝ ավելի թանկ գներով, կամ էլ «կտրոնով»՝ վատ որակի:

Նույն ժամանակահատվածում ինձ նման «հարիֆները» ստանում էին 120-150 ռուբլի աշխատավարձ, որը վերը նշված գների պարագայում հերիքում էր սովորական, նորմալ կյանքի համար: «Շուստրիներն» ու «աչքաբացներն» աշխատում էին մի քանի անգամ շատ, որով ապահովվում էր շատ ավելի ճոխ կյանք:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք չգիտեինք, թե ինչո՞ւ տվյալ ապրանքն արժե այդքան, եւ ինչո՞ւ այդ գները մեկ տասնամյակից ավելի չեն փոխվում: Ես չգիտեի, թե ինչո՞ւ է կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 120 ռուբլի, եւ ինչո՞ւ թեկնածուականը պաշտպանելուց հետո այն պիտի դառնա 150 ռուբլի: Ի՞նչ է, թեզը պաշտպանելուց հետո իմ ներդրումը ժողովրդական տնտեսության մեջ մեծանալո՞ւ էր: «Սովետի» ժամանակ թե՛ գները եւ թե՛ աշխատավարձերը պայմանական-կամայական էին:

Այժմ արդեն քառորդ դար մենք ապրում ենք շուկայական հարաբերությունների պայմաններում, երբ ամեն ինչ պետք է իր շուկայական գինն ունենա, այսինքն` գինը պետք է ձեւավորվի առաջարկի եւ պահանջարկի փոխհարաբերությունից: Բայց մենք հիմա էլ չենք հասկանում, թե ինչպես է առաջանում, մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագինը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, կարծես թե, մասնավոր է, բայց ակնհայտորեն բիզնեսով չի զբաղվում, որովհետեւ չունի մրցակիցներ, եկամուտն ապահովված է, որեւէ ռիսկ չկա, եւ հակառակը` կա «անկախ հանձնաժողով», որը բավարարում է իր բոլոր քմահաճույքները: Սակագնի մեջ է մտնում ՀԷՑ-ի չփակած վարկը, բայց արդյո՞ք մասնավոր ընկերության պարտքը պետք է իմ` սպառողի խնդիրը լինի: Իսկ եթե ՀԷՑ-ը պահանջի ամեն ամիս ֆուրշետներ կազմակերպել, դա նո՞ւյնպես մենք պետք է վճարենք: Եվ հետո` մուծելով մեկ կիլովատի համար 4 դրամով ավելի՝ արդյո՞ք ես կստանամ ավելի լավ որակի էներգամատակարարում, եւ իմ տան հոսանքն ամեն մի թեթեւ քամուց օրը մեջ չի անջատվի: Խիստ կասկածում եմ:

Մի խոսքով՝ անկախ Հայաստանում որոշ գներ դարձյալ խիստ կամայական են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Եթե այս տարատեսակ թանկացումները անմիջականորեն ազդեին այդ վայ իշխանավորերի ընտանեկան բյուջեի վրա, ապա ես համոզված էմ, որ նրանք մի քիչ ուղեղները կաշխատեցնեին այդ ուղղությամբ ։ Ժողովրդի անեծքից էլ չեն վախենում՝երեւի իմունիտետ էն ձեռք բերել։

  2. Կարեն says:

    Պատճառը բնականաբար նորին գերազանցություն մենաշնորհն է: Որը օր օրի ավելի ամուր է սեղմում մեր կոկորդը: Վերջերս թերթում տեսա մի գնացուցակ որտեղ համեմատվում էին ԱՄՆ-ի և Երևանյան մթերային խանութների գները: Պարզվում է որ ԱՄՆ-ում գները համարյա կրկնակի պակաս են: p.s.Պաղպաղակի բրիկետն 13 կոպեկ էր պարզապես վաճառում էին 15-ով((((((((((((((((((((((((((((:

    • Hakob says:

      կարճ ասեմ:
      ԱՄՆ-ում գները երկու և ավել անգամ էժան են, որովհետև ԱՄՆ–ի այդ գնի մնացած մասը վճարում է Չինաստանի, Հնդկաստանի …և մասնավորապես Հայաստանի ժողովուրդը: …
      հետաքրքիր մի ինֆո, որը խնամքով թաքցնում են անգլր-սաքսերը,
      պարզվում է, որ հիմիկվա ամենավատ կենսամակարդակ ունեցող երկրներից մեկում- Հնդկաստանում՝
      Индия была самой богатой страной в мире до прибытия в нее британцев в XVII веке

    • Մարիամ says:

      Ճիշտ եք նկատել, ԱՄՆ-ում որոշ սննդատեսակների գներ խանութներում ավելի էժան են: Բայց հավատացեք, ամերիկյան շուկան լցված է գենետիկորեն մոդիֆիկացված սննդով: Կանաչ ոլոռը, օրինակ ամիսներ շարունակ կարելի է սառնարանում պահել. դրանից ոչ տեսքը, ոչ համը չի փոխվի: Հայաստանում գները կենսամակարդակի համեմատ իրոք բարձր են, բայց հատկապես բանջարեղենի և մրգի որակը անհաեմատելի է զարգացած երկրների սննդի հետ: Տավարի միսը, որը երևանյան շուկաներում վաճառվում է, դրսում համարվում է օրգանական: Օրինակ, Գերմանիայում նման մսի մեկ կիլոգրամն արժե առնվազն 30-40 եվրո:

      Ցավոք, մեր շուկան էլ իրեցօր լցվում է դրսից ներկրված սննդով, որն ավելի մատչելի է տեղական սննդից ու դրանով դուրս է մղում մրցակցությունից տեղական արտադրանքը:

  3. Մարդ says:

    Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում « իսկ կողմնակի եկամուտ չունես տղա ջան ».

    Էլեկտրաեներգիան թանկանում է ամենուր եվ կախված է նաեվ «գազի» եվ «վառելանյութի» թանկացումից եվ հետեվաբար ունի «ոչ ուղղակի» մրցակիցներ.

    Հարցը այն է թե ինչպես է այն թանկանում, արդյոք միաժամանակ «գազի» եվ «վառելանյութի» թանկացման հետ , թե ըստ հաճույքի.

  4. Լուսինե says:

    Մի քիչ մաթեմատիկա
    ԽՍՀՄ
    Գիտաշխատողի աշխատավարձ 120 ռուբլի – 12000 կոպեկ
    էլ էներգիայի սակագին 4 կոպեմ
    ՀՀ
    Գիտաշխատողի աշխատավարձ/ԵՊՀ դասախոսի/ 130 000 դրամ
    էլ էներգիայի սակագին x դրամ
    x = 4*130000/12000 = 43.333333 դրամ
    ոնց որ թե դեռ 1,5 դրամի տեղ էլ ունենք, հանձնաժողովի աչքից հեռու գրածս

    • Զավեն says:

      Հնարավոր է Սովետում էլեկտրոէներգիան չի սուբսիդավորվել և այն եղել է թանկ,և չի համարվել առաջին անհրաժեշտության ապրանք:Քանի որ եղել է շատ էժան գազ, առանց հաշվիչի և կենտրոնական ջեռուցում նաև տաք ջուր:Այդպիսի պայմաններում շատ հեշտ էր էլեկտրոէներգիա խնայելը:Այդ պայմաններում միջին ընտանիքը կարող էր բավարարվել 6 ռուբլու էլեկտրոէներգիա սպառելով:Իսկ եթե այն համեմատենք իմ պապի աշխատավարձի հետ,որը լինելով դասախես-պրոֆեսոր ստանում էր 330 ռուբլի,ապա տոկոսային առումով այն կազմում էր 2 տոկոսից էլ քիչ:Իսկ եթե համամատենք, այսօրվա դասախոսի աշխատավարձի հետ.եթե հաշվենք 130 000 դրամը,ապա այն կկազմի 25-30 տոկոս:

      • Զավեն says:

        Ասեմ ավելին,իմ պապը միայն այդ 330 ռուբլով չէր սահմանափակվում,նաև կես դրույք աշխատում էր իր սիրած գործով,նաև հոնորարներ էր ստանում անցյալում արած իր աշխատանքների համար,այսինքն ամիսը մի 700 ռուբլիվաստակում էր:նա երևի աշխարհի ամենաաշխատասեր մարդն էր:ՃՃՃՃԱսեմ, որ այդ աշխատանքներին նա արժանացել էր մի միայն իր աշխատասիրության շնորհիվ:Կաշառք երբև է չի վերցրել,թեև շատ են առաջարկել ու ոչ միայն չի վերցրել այլ այնպիսի ամոթանք է տվել նման բան առաջարկողին,որ առաջարկողի մոտ հոգևոր բջջիջներ են ձևավորվել:ՃՃՃՃՃ

  5. Զավեն says:

    Սովետում ամեն մի գնագոյացում շատ հասկանալի էր:Հաշվում էին թե պետությունն ինչքան աշխատավարձ է տալիս էլեկտրոէներգիա արտադրողներին,դրան գումարում էին օգտագործվող հումքի արժեքը,ապա որպեսզի սպառողի համար էլեկտրոէներգիան թանկ չլինի,այն սուբսիդավորվում էր պետության կողմից:Սուբսիդավորումը կատարվում էր ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների,իր ինքնարժեքից շատ ավելի թանկ լինելու հանգամանքից:Ավտոմեքենա,սառնարան,լվացքի մեքենա,հեռուստացույց,մագնիտաֆոն և այլն:Սուբսիդավորվող գումարը նաև առաջանում էր Էքսպորտից,իսկ Սովետը ոչ միայն ռեսուրս էր արտահանում ,ալմազ,փայտ,նավթ,գազ,և այլն նաև պատրաստի արտադրանք`բրիլիանտ,կահույք մեքենաներ,հեռուստացույց,որի ստացված գումարներից սուբսիդավորում էր ոչ միայն էլեկտրոէներգիան,այլ նաև դոտացիայի վրա էր վերցնում սովխոզներն ու կոլխոզները,որ նրանք կարողանան էժան վաճառել իրենց արտադրանքը:

  6. Норайр says:

    Как мне нравится позиция Акопа! Во всем виноваты американцы! Мы плохо живем, так как платим за хорошую жизнь американцев! И аргументировать не надо. Зачем? Не наши вороватые правители виноваты, а американцы. Я бы помолчал, если бы верил, что он просто не умный, подвергнувшийся воздействию Российских телеканалов пенсионер, который мечтает вернутся в СССР, в страну которого уже нет. На самом деле, в свою молодость. Но, судя по многим признакам, он заурядный азербайджанский провокатор, который стремится создавать видимость ненависти армян к США. Старый план Алиева. Чтобы победить армян, следует нас изолировать. От остального мира. Кроме России. От России не стоит изолировать. Потому что у России нас можно купить. Очень удобно. Что делали и делают весьма удачно. И во время Карабахской войны, и сейчас. Господь с ним, с Акопом и с очередным азербайджанским разведцентром. Их так много и так однообразно они атакуют армянские сайты, что можно было и не обращать внимание на них. Удивляет позиция модераторов Аравота. Они умудряются, будучи за кулисами, участвовать в этих провокациях. Против госп. Абраамяна и на стороне провокаторов. Печально. Но самое трагичное то, что в заговоре против армян и Армении, Ильхам Алиев, Путин(наш союзник) и С. Саргсян(наш президент), действуют единым фронтом. Невероятно? Почему же? Ведь Янукович умудрился комплектовать весь Беркут из этнических русских? Ведь он назначил на все ключевые командные посты армии этнических русских? Это при территориальных притязании России к Востоку Украины! Кстати, Янукович не единственный случае государственной измены, со стороны первого лица государство. И Саргсян тоже. В истории были подобные случае.

  7. Avag says:

    Ես շատ ուրախ եմ,որ հարգարժան խմբագրիրը նույնպես ստիպված է ընդունել,որ ԽՍՀՄ ժամանակարջանում ամեն ինչ կարգինին շատ ավելի մոտ էր,քան այժմ։Այնուամնենայնիվ պարզվում է,որ շուկան,Մեծն շուկան ի վերջո ավելի ճիշտ տարբերակ է,այսինքնք կապիտալիզմը,այսինքն սեպականության իրավունքը,այդ դեպքում այդ նույն սեփականության իրավունքը ինձ հանգեցնում է հետրյալ դատողություններին………….մետրոն,երկաթուղին,բոլոր գործարանները,ատոմակայանը և էլի մի շարք ստրատեգիական հաստատություններ պատկանում են Ռուսաստանին իբրև ԽՍՀՄ իրավահաջորդի և դա արդարացի է,քանզի անգամ ամենառուսատյաց անձն անգամ չի կարող ասել,որ դրանց առկայությունը Հայաստանում ռուսների մեծահոգության դրսևորումը չէ,բավական է միայն այն փաստը,որ Իրանի նման գիգանտն անգամ գոնե մեկ ատոմակայան չունի,իսկ ռուսները,Ռաստովում մետրո կառուցելու փոխարեն այստեղ են կառուցել,դրա համար էլ այսօր արժանանում են այսպիսի ռուսատյաց վերաբերմունքի,հավանաբար դա էլ Մեծ երևույթ է միշտ տալ ու լինել մեծահոգի,չէ որ այսօր էլ մեր սուվերենության միակ երաշխավորը դա ՌՖ,ն է իր հայրենասեր և լայնախահ ղեկավարով։

  8. Կարո Մելիքյան says:

    Ստրատեգիական նշանակության ողջ ռեսուրսները հանձնելով մի ուրիշ պետության՝էլ ինչ՞ սուվերենության մասին է խոսքը։Այստեղ, լավ քողարկված՝օտարերկրյա գործակալների հոտ է գալիս։Տեսնենք էլ ՞ ինչ հակահայ գաղափարներ էն նրանք մեզ հրամցնելու։ Ավագը՝ իր ռուսամետությամբ գերազանցեց նույնիսկ ռուսներին,եթե դու այդքան ռուսամետ էս,ապա հայամետության մասին,խոսք անգամ չի կարող լինել ( не слишком ли перегнули палку) ?։

  9. Կարո Մելիքյան says:

    Պ. Ավագ. Դուք տեղյակ եք՞որ ՍՍՌՄ-ում էլեկտրական սարքավորումների արտադրության 10,15% -ը հայաստանից է դուրս եկել, քիմ.արտադրության 17%-ը։Ու ինչպես էք այդ ամենը հանձնում ռուսներին,որ իբր թե հայերը ոչինչ չեն արել,այլ զբաղվել են ըստ ձեզ ալկաշությմբ՞,այն դեպքում, որ Հայաստանը միակ հանրապետությունն էր,որտեղ չկար вытрезвитель։ Էլ չշարունակեմ, թե չե շատ ու շատ բաներ էլ կգրեմ,որ տակից դուրս գալ չես կարող ;

  10. Վալերի says:

    «Ստրատեգիական նշանակության ողջ ռեսուրսները հանձնելով մի ուրիշ պետության՝էլ ինչ՞ սուվերենության մասին է խոսքը։» – գրում է պրն Մելիքյանը։

    Ես նախորոք ուզում եմ ներողություն խնդրել այն բանի համար, որ կքննադատեմ այդ կարծիքը եւ նույնիսկ ընդունում եմ, որ հնարավոր է (ես էլ կարող եմ սխալվել) որ ես եմ իրականում սխալ, իսկ պրն Մելիքյանը ոչ։ Սակայն։

    Ես համոզված եմ, որ պրն Մելիքյանի այդ արտահայտությունը ընդհանրապես չունի ոչ մի իմաստ եւ ոչ մի բանի մասին չի խոսում։ Նման բան ասում են միշտ այն դեպքում, երբ համոզված են որ ոչ մեկը չի էլ կասկածի դրա ճշմարտության մեջ։ Նման հոգեբանական հնարքը առաջին հայացքից թվում է շատ արդյունավետ եւ համոզիչ, սակայն խնդիրը նրա մեջ չէ, թե ով կասի գեղեցիք եւ համոզիչ, այլ նրա մեջ է, թե ով կասի ճշմարիտ։

    Բացատրեմ։

    ա. ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ կարող են ունենալ տնտեսության այն ոլորտները եւ/կամ ձեռնարկությունները, որոնք ապահովում են բյուջեի մուտքերի հիմնական մասը։ Օրինակ 60-75-80%-ը։ Կամ եթե այդ ոլորտները եւ/կամ ձեռնարկությունները, անկախ նրանից թե ինչ տնտեսական արդյունքներ են ցուցադրում, ապահովում են մեր հանրապետության ռազմական անվտանգությունը։ Այդ թվում օրինակ Հայաետանի երկաթգիծն է և ատոմային կայանը, որոնք մնում են որպես Հայաստանի սեփականություն եւ միայն տրվել են այլ ձեռնարկություններին ավելի արդյունավետ կառավարման համար։

    բ. Եթե որևէ ոլորտ եւ/կամ ձեռնարկություն որը շատ եւ շատ տարիներ առաջ եղել է առաջատար իսկ այսօր ոչ, ապա այդ հանգամանքը թույլ չի տալիս դրանց այսօր համարել որպես ՍՏՐԱՏԵԳԻԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ունեցող։ Նման դեպքում նման պնդումները անիմաստ են եւ անպտուղ։

    գ. Եվս մի միտք. «… էլ ինչ՞ սուվերենության մասին է խոսքը։» – գրում է պրն Մելիքյանը։

    Այստեղ տեսնում ենք մի շատ կարևոր և շատ տարածված համոզմունք։ Այսինքն՝ տնտեսության կարևորագույն ոլորտների եւ/կամ ձեռնարկությունների պետական լինելու պահանջն է։

    Սակայն ԱՅՆ քաղաքական և տնտեսական ՄՈԴԵԼԸ, որ մեր ժողովուրդը և պետությունը ընդունել էին հայտնի «ԱՅՈ»-ից հետո («ՈՉ» ասելով ԽՍՍՀ պետական կապիտալիմզին) ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ մերժում է (մոդելի մասին է խոսքը) նման մտքերը և մոտեցումները։ Այսինքն նման բան ասելը ԱԲՍՈՒՐԴ է ասելու պահից։

    Անկախ սեփականության ձևից և նրանից թե ով է սեփականատերը Հայաստանի Հանրապետությունում բոլոր տնտեսավարող սուբյեկտները կարող են գործել եւ գործում են մեր երկրի օրենքներով։ Այդ օրենքները մշակելիս պետությունը միշտ հաշվի է առնում իր ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ եւ օրենքներում ներառում է արդյունավետ միջոցներ ԿԱՆԽԵԼՈՒ ցանկացան հակապետական տնտեսավարմանը։

    Այստեղ կա մի այլ հոգեբանական հանգամանք։ Կան մարդիկ որոնք ամենք դեպքում ԴԵՄ ԵՆ։ Իրենց համար ԴԺԳՈՀԵԼԸ պահանջ է։ Եթե կա հիմք դժգոհելու, ապա իհարկե պետք է դա անել։ Սակայն եթե ԴԺԳՈՀԵԼԸ ավելի կարեոր է քան անկոմնակալ ուսումնասիրելը բարձրացված թեման եւ դրանից հետո արտահայտվելը, ապա այդ պարագայում ստեղծվում են բավական ծիծաղելի եւ աբսուրդ պնդումներ, որոնք անպտուղ եմ և ունեն միայն մի նպատակ՝ արդնացնել ԱՄԲՈԽՆԵՐԻՆ ԽԵԼԱԳԱՌՎԱԾ։ Այսիքն ՄԱՅԴԱՆ են ուզում տեսնել… Տեսեք….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031