Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն Ռուսաստանի դեմ բանաձև ընդունեց

Հուլիս 02,2014 10:07

Բաքվում ընթացող ԵԱՀԿ 23-րդ Խորհրդարանական վեհաժողովը (ԽՎ) 92 «կողմ», 30 «դեմ» և 27 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱՄՆ սենատոր Բենյամին Քարդինի կողմից առաջարկած Ուկրաինայի նկատմամբ «Ռուսաստանի Դաշնության կողմից Հելսինկիի սկզբունքների ակնհայտ, կոշտ եւ չուղղված խախտումների մասին» բանաձեւը:

Բանաձևն արդեն կցված է Բաքվի հռչակագրին, որը քվեարկության կդրվի այսօր` հուլիսի 2-ին, Բաքվում ընթացող ԵԱՀԿ 23-րդ Խորհրդարանական վեհաժողովի եզրափակիչ նիստում: Հռչակագիրը պարունակում է առաջարկություններ ԵԱՀԿ – ի եւ նրա 57 մասնակից պետություններին` քաղաքական հարցերի եւ անվտանգության, տնտեսության, շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Բանաձևում կիրառվում է «Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին» արտահայտությունը: Այստեղ մասնավորապես նշված է «Ուկրաինայի ինքնիշխանության, քաղաքական անկախության, միասնականության եւ երկրի սահմանադրությամբ ու դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականությանը» հստակորեն աջակցելու» մասին: Բանաձևում ամրագրված է նաև, որ «Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին» ԵԱՀԿ անդամները չեն ընդունի:

Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից բանաձևն ընդունվել է շուրջ երեք ժամ տևող թեժ քննարկումներից հետո: Քննարկումների ժամանակ առաջարկվել է կազմակերպել նաև ռուս-ուկրաինական երկկողմ երկխոսություն` ի նպաստ ուկրաինական խնդրի կարգավորման:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031