Մինչ Ազգային ժողով ներկայացրած կենդանիների պաշտպանության օրենքի նախագիծը ծաղրի է ենթարկվում, ամեն շաբաթ-կիրակի Վերնիսաժի մոտ, կարելի է ասել, անմարդկային պայմաններով վաճառքի են հանվում կենդանիներ:
Վաճառքի հանված շան մի քանի ձագեր իրար վրա լցված փոքրիկ վանդակներում չեն տեղավորվում, նրանք ժամերով զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից: Բացի այդ, կենդանիների ձագուկները ժամերով ստիպված են լինում ենթարկվել տերերին՝ տանջվել ամռան այս կիզիչ արեւի տակ եւ սպասել՝ մինչեւ նոր տեր կգտնվի, ու կազատվեն նեղլիկ վանդակներից:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.07.2014