Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից գնել է մոտ 1000 հրետանային համակարգ: Այս մասին են վկայել գործակալության իրականացրած մոնիթորինգի արդյունքները, որոնք հենված են ՄԱԿ-ի՝ սովորական սպառազինությունների ռեգիստրի և արտադրող տարեր ընկերությունների տեղեկությունների վրա:
Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանն հրետանային սարքերն ամենաշատը պատվիրել է Ռուսաստանում: Խոսքը գնում է տարբեր տրամաչափի ավելի քան 500 հրետանային համակարգի մասին, որի մեծ մասը (ՄԱԿ-ի՝ սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալներով՝ 454-ը) արդեն իսկ հասցվել է Բաքու: Ադրբեջանը Ռուսաստանում պատվիրել է նաև 120 միլիմետր տրամաչափի 2С12 «Сани» ականանետեր, «Мста-С» տիպի 18 ինքնագնաց հաուբից, ТОС-1А «Солнцепек» տիպի 18 ծանր հրցիր, 2С31 «Вена» տիպի 18 ինքնագնաց հաուբից, 2С9 «Нона-С» 26 ինքնագնաց հրանոթ և 9А52 «Смерч» տիպի 18 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Մանրամասները կարող եք կարդալ` 168.am-ի կայքում