Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղը` սակարկության առարկա. «Ռուսաստանն ուղղակի գործարքի կգնա Ադրբեջանի հետ` ի հաշիվ Հայաստանի շահի». «Մեդիալաբ»

Հուլիս 01,2014 20:44

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով Ռուսաստանն ու Ադրբեջանը փորձում են վիժեցնել ամերիկյան կարգավորման փորձը եւ Փարիզում Ալիեւ-Սարգսյան հնարավոր հանդիպումը: Հանդիպման ընթացքում ենթադրաբար քննարկվելու է ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ  Ուորլիքի ծրագիրը, ինչը, ըստ վերլուծաբանի ձեռնտու չէ ոչ Ռուսաստանին, ոչ Ալիեւի ռեժիմին, որը իր  երկրում կարող էր մեղմ ասած, բախվել չհասկացվածության ` իր նախկին մաքսիմալիստական հայտարարությունների ֆոնին:

Ըստ նրա, տակտիկական առումով Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերը համընկնում են, իսկ փաստը, որ Ռուսաստանը  շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, նրա խրախուսական քաղաքականության դրսեւորումն է:

«Մի կողմից , այո հարձակողական զենք են մատակարարում Ադրբեջանին, մյուս կողմից, ինչ-որ բան տալիս Հայաստանին, իբր պարիտետը պահելու համար, բայց արդյունքում մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում Ռուսաստանն ուժեղացնում է իր դիրքը` օգտագործելով սարքավորված կոնֆլիկտը: Ցավոք Ադրբեջանում դա չեն հասկանում կամ հասկանալով անպատասխանատու քաղաքականություն են վարում»,-«Մեդիալաբին»  ասում է Ռուբեն Մեհրաբյանը :

Փորձագետի խոսքով, Ռուսաստանն իրականում ռազմավարական գործընկեր ու դաշնակից չունի եւ Հայաստանին չի վերաբերվում որպես դաշնակցի:

«Ինչպես Ալեքսանդր երկրորդի ժամանակ , Ռուսաստանն ունի երկու դաշնակից, դա բանակն է եւ նավատորմը: Նա ոչ քաղաքական, ոչ բարոյական խոչընդոտ չի ունենա, զոհաբերելու ամեն ինչ, ինչն իր ընկալմամբ իր շահերից կբխի, լինի դա Հայաստան, թե տասը Հայաստան, եթե դա իրեն թույլ տրվի»,-ասում է նա:

Հայաստանը որպես պետություն Մեհրաբյանի խոսքով, ոչ միայն դա թույլ է տալիս, այլեւ Ռուսաստանին բերում նստեցնում է իր գլխին

«Ռուսաստանն ուղղակի գործարքի կգնա Ադրբեջանի հետ ` ի հաշիվ Հայաստանի շահի` այնպես, ինչպես դա տեղի ունեցավ անցած դարի քսանականներին, երբ մի գրի հարվածով Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում»,-«Մեդիալաբին»  ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031