Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իսկական արժեքները չեն վաճառվում». «Ռեինկարնացիա» խմբի նոր ձայնասկավառակը վաճառքի համար չէ

Հուլիս 01,2014 19:09

«Ռեինկարնացիա» խմբի նոր՝ «Սպիտակ» ձայնասկավառակն արդեն ունեն խմբի այն երկրպագուները, որոնք ներկա էին սկավառակի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ այսօր:

Ձայնասկավառակները ներկաներին բաժանվեցին ինքնագրով և բոլորովին անվճար. «Մեր ալբոմները վաճառքի համար չեն, որովհետև իսկական արժեքները չեն վաճառվում,- ասում է խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը,- ժամանակին եղել են այդպիսի սխալներ, բայց հիմա, փառք Աստծո, մեր լավ ընկերների, հովանավորների շնորհիվ՝ կարողանում ենք այնպես անել, որ ձայնասկավառակները հասանելի լինեն բոլորին՝ անվճար»:

re

Խմբի պրոդյուսեր Արամ Սուջյանն էլ տեղեկացրեց, որ նոր ձայնասկավառակի բոլոր երգերը հասանելի կլինեն ունկնդիրներին հենց այսօրվանից, և ցանկացողները կկարողանան ներբեռնել դրանք խմբի պաշտոնական կայքից, իսկ վաղվանից ձայնասկավառակները կլինեն Երևանի որոշ խանութներում, որտեղից նույնպես մարդիկ կարող են ձեռք բերել դրանք անվճար և, վերջապես, «Սպիտակ»-ը հնարավոր է ունենալ նաև «Ռեինկարնացիայի»՝ օգոստոսից վերսկսվող համերգների ժամանակ:

Ծանոթացնելով ձայնասկավառակին՝ խմբի մենակատարն ասաց, որ այն ընդգրկում է յոթ ստեղծագործություն, նրա բնորոշմամբ՝ յոթ նամակ՝ ամենատարբեր ուղղություններով. «Ամեն ինչ սկսվեց առաջին նամակից, որն ուղղված էր Երևանին,- ասում է Ռ. Գասպարյանը,- հետո այդպես սկսվեց նամակների շարքը՝ նամակագրությունը: Նամակներից ամեն մեկը կարևոր մի ասելիք ունի, իսկ այդ ասելիքն ու հենց սկավառակի անունը՝ «Սպիտակ», ամբողջ ալբոմը լսելուց հետո, կարծում եմ, բոլորին պարզ կլինի: Ինձ համար սպիտակն անցած ճանապարհ է ու հոգեվիճակ է»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031