Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար. «Այսօրվանից արդեն կերեւա, որ բոլորն անխտիր մտել են հարկային դաշտ»

Հուլիս 01,2014 19:00

«Այսօրվանից արդեն կերեւա, որ բոլորն անխտիր մտել են հարկային դաշտ: Բայց պետք է 1-2 ամիս հետո արդյունքը երեւա, որ կարողանանք բան ասել: Բայց որ հիմա կա էական փոփոխություն՝ դրանում ոչ մի խոսք»,- Aravot.am-ի հետ զրույցում «Մանչո գրուպ» ընկերության սեփականատեր Վանիկ Մոսոյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո այս 1.5 ամսվա ընթացքում որեւէ փոփոխություն զգացե՞լ է, դաշտը բոլոր գործարարների համար հավասարվե՞լ է:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը ստվերից դուրս գալու, ավելի ազնիվ աշխատելու համար գործարարներին մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ էր տվել, իսկ այսօր հուլիսի 1-ն է:

Մեր հարցին՝ ձեւական չէ՞ր այդ հանդիպումը, Դուք իսկապե՞ս որոշ փոփոխություններ զգում եք՝ Վանիկ Մոսոյանը պատասխանեց. «Բնականաբար, ձեւական չէ: Դրանից հետո էլի մի քանի հանդիպում է եղել, հանդիպումներ են եղել տարբեր գործարարների հետ եւ քննարկում է գնացել: Խոսակցություն է եղել ոչ միայն գործարարների համար, այլ այն բոլոր գերատեսչությունների, որոնք հսկողություն են անում, նրանց հետ էլ բավականին լուրջ խոսակցություն է  գնացել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031