Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիք չկար դեռ չկառուցված էլիտար շենքում բնակարան վարձակալություն տալու»

Հուլիս 01,2014 17:48

Վանաձորի համայնքի ավագանին այսօր կայացած արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացրել Վանաձորի համայնքի կողմից բնակարան ձեռք բերելու և Հասմիկ Սահակյանի ընտանիքին այն վարձակալությամբ հատկացնելու մասին:

Ավագանու անդամ Արամ խաչատրյանը համաձայն չէ կայացված որոշման հետ:
Երեկ նա բոյկոտել էր ավագանու նիստն ու հրաժարվել մասնակցել քվեարկությանը:
Համաձայն շրջանառվող լուրերի`Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որոշմամբ ու առաջարկությամբ երեկ նիստի օրակարգ ընդգրկվել է մի նախագիծ, ըստ որի` նախատեսվում է համայնքի բյուջեի միջոցներով քաղաքի էլիտար շենքերից մեկում բնակարան գնել ու այն վարձակալությամբ տրամադրել անապահով ընտանիքներից մեկին:
Արամ Խաչատրյանը, սակայն, Aravot.am–ի հետ զրույցում նկատում է, որ անհրաժեշտություն չկար դեռ չկառուցված էլիտար շենքում բնակարան վարձակալություն տալու:

«Գլխավոր խնդիրը ոչ թե այդ կնոջը բնակարանով ապահովելն է, այլ այն, որ այդ բնակարանը վաճառվի: Քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Շենքի շինարարությունը ավարտված չէ, եւ անգամ եթե այդ բնակարանը հիմա վարձակալության տան, քաղաքացին չի կարող այնտեղ բնակվել: Ես առաջարկեցի, որ հարցը հանվի օրակարգից եւ հետաձգվի մինչեւ շենքի շահագործումը»,-ասում է ավագանու անդամը:

Նա նշում է, որ եթե ցանկության կա օգնելու կնոջը, կարելի է օգնության կարգով այլ շենքում նրան բնակարան հատկացնել, ոչ թե էլիտարում:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031