Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հուլիս 01,2014 18:09

Քաղաքացիներ Սարգիս Գ.-ի և Անի Գ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քաղաքացիներ Սարգիս Գ.-ն և Անի Գ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ 2014-ի հունիսի 23-ին` տեղեկանալով Երևանի Սարյան փողոցի թիվ 22-րդ հասցեում իրականացված բողոքի ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մասին, իրենք ժամը 15-ի սահմաններում ժամանել են Երևանի Վրացյան 90 հասցեում տեղակայված ոստիկանության Կենտրոնականի բաժնի բակ, որտեղ ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից կիրառված բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:

Անի Գ.-ն միաժամանակ հայտնել է, որ նշված գործողություններով ոստիկանները խոչընդոտել են իր` որպես լրագրողի մասնագիտական գործունեությանը:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ՀՔԾ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031