Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե գողը տնից լինի». Արշակ Սադոյանը` էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին (Տեսանյութ)

Հուլիս 01,2014 17:44

Հանրային խորհրդի Ձեռնարկատիրական և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արշակ Սադոյանն այսօր էլեկտրաէներգիայի գնի թանկացման քննարկումից հեռացավ տպավորությամբ, որ քաղաքացիներին խաբում են ու թանկացման անհրաժեշտություն չկա:

«Բերված փաստարկների 90 տոկոսն անիմաստ էին»,- Aravot.am-ին ասաց պարոն Սադոյանը:

Նրա պատմելով, Էլեկտրացանցեր ընկերությունից գոհացուցիչ պատասխան չեն տվել նաեւ իրենց այն հարցին, թե պարտքերը փակելուց հետո, եթե ճեղքվածքը վերանա, սակագինը կնվազի՞, թե՞ ոչ. «Ոչ մի պատասխան, այսինքն` անընդհատ գները կարելի է ավելացնել եւ ոչ մի պակասեցնել: Տպավորություն ունեմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջին հերթին պաշտպանում է նույնիսկ ոչ թե Հայաստանին պատկանող Երեւան Ջեկի կամ ատոմակայանի շահերը, այլ Ռուսաստանի շահերը… այսինքն, եթե գողը տնից լինի, եզը երդիկից կարող է մտնի»:

Պարոն Սադոյանը նաեւ ասաց, որ զրոյական շահույթ ունեն ատոմակայանն ու Երեւանի Ջեկը, իսկ բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունն ունի 25 տոկոս շահույթ. «Թեեւ ուզում են թաքցնեն ու ասում են, թե 12-14 տոկոս է շահույթը: Իրականում հաշվարկները ցույց են տալիս, որ 25 տոկոս է, դա էլ քիչ է, ուզում են թանկացնել…Զարմանալի է նաեւ, որ այսօր հանձնաժողովի նիստում ներկայացրին 17,8 միլիարդ դրամի ճեղքվածք, իսկ կայքում գրված է ավելի: Այսինքն, իրենց թվերի տերը չեն, երբ պետք է ավելացնում են, երբ պետք է պակասեցնում են »:

Մանրամասները` տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031