Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարություն դիմած բողոքողները չեն օգտվել օրենքով սահմանված բողոքարկման կարգից

Հուլիս 01,2014 17:26

Հունիսի 29-ից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) «Դիզայն» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության գծով որոշ դիմորդների բողոքները: Հիմնականում նրանք բողոքում են, որ քննությունները վիճակահանությամբ չի իրականացվել այլ տոմսերը բաժանվել են դիմորդներին, որ հարցերը ուղեցույցից չեն եղել, որ նրանց չի տրամադրվել իրենց գծագրերի պատճեն, և որ աշխատանքների վրա տպագրված չի եղել դիմորդի անուն ազգանունը:
ՃՇՀԱՀ-ում ընդունելության քննությունները մեկնարկել են հունիսի 28-ին: Առաջին քննությունը եղել է «Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտության դիմորդների համար՝ որին մասնակցել է 126 դիմորդ, որից 4-ը դիմել եին քննական հանձնաժողովին ծանոթանալու իրենց աշխատանքներին:

«Դիզայն» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության համար քննությունը տեղի է ունեցել հունիսի 29-ին: «Դիզայն» մասնագիտության համար քննությանը մասնակցել է 119-ը դիմորդ, «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտության համար՝ 19-ը դիմորդ: Հունիսի 30-ին ընդունող հանձնաժողովին դիմել է 8 դիմորդ, ստացել իր հարցերի պատասխանը:
Հայտարարում ենք, որ ԿԳ նախարարություն դիմած բողոքողները չեն օգտվել օրենքով սահմանված բողոքարկման կարգից՝ ընդունող հանձնաժողով ոչ գրավոր և ոչ ել բանավոր դիմում չեն ներկայացրել իրենց աշխատանքները տեսնելու ու քննարկելու համար:
Համալսարանում տեղադրված տեսախցիկների ձայնագրության մեջ հստակ երևում է, որ տոմսերի ընտրությունը իրականացվել է վիճակահանությամբ՝ ծնողների և յուրաքանչյուր լսարանից հրավիրված դիմորդի ներկայությամբ: Այնուհետև վիճակահանությամբ ընտրված 4 տարբերակները բաժանվել են դիմորդներին հետևյալ սկբունքով. 4 տարբերակները բաժանվել են հաջորդաբար սկզբունքով նպատակ ունենալով բացառել արտագրությունը: Վիճակահանությամբ ընտրվել է նաև դիմորդի աշխատասեղանը: Համալսարանը իր ողջ պատմության ընթացքում նման ձևով է իրականացրել ընդունելության քննությունները:
Տոմսերի անհամապատասխանելիությունը ուղեցույցի հետ բացառվում է: Գծագրություն առարկայի բոլոր տոմսերում ներառնված խնդիրները համապատասխանում են հաստատված չափորոշիչներին և ուղեցույցին: Եթե որոշ դիմորդներ նկատի ունեն, որ տոմսերը պետք է լինեին ճիշտ ուղեցույցի մեջ ներառնված խնդիրների կրկնությունը, ապա նման բան բացառվում է ընդհանրապես «Գծագրություն» և «Նկարչություն» քննությունների ժամանակ:

Գծագրական չափորոշիչներով գծագրական առարկայի քննական թերթը ունի A2 չափ ինչը տեխնիկապես ապահովել կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ: Ցանկացողները իրավունք ունեն իրենց աշխատանքները տեսնել քննության հաջորդ օրը:
Դիմորդի Անուն Ազգանունը չի կարող լինել Գծագրության համար նախատեսված աշխատանքային թղթի վրա՝ այդպիսով կխախտվի գաղտնիության սկզբունքը: Քննական հանձնաժողովը աշխատանքները ուսումնասիրում և գնահատում է առանց ուսանողի անուն ազգանունի որի նպատակն է ապահովել քննությունների անկողմնակալությունը:

ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031