Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան գրառման պատճառով դերասանին դատի է տվել ողնաշարաբանը

Հուլիս 01,2014 17:21

Վլադիմիր Ավագյանի անվան բուժհաստատության լազերային վիրաբուժության բաժնի վարիչ, օրթոպեդ-ողնաշարաբան Ենոք Աբրահամյանը դատի է տվել դերասան Աշոտ Մելոյանին (լուսանկարում):

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Կուբանյանի վարույթում է գտնվում նշյալ՝ պատվի եւ արժանապատվության հայցը: Նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 4-ին:

Հայցվոր ողնաշարաբանը հայցադիմումում նշում է, որ դերասանը մարտի 31-ին, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է իր լուսանկարը, «վիրավորել ու զրպարտել» իրեն:
Դերասանն իր «Բժշկի » դեմքը, ում սխալ դիագնոզի պատճառով եւ սխալ բուժման արդյունքում մայրս մահացավ» վերտառությամբ «ստատուսում» գրել էր, որ առկա է եղել քրեական գործ, որ պատրաստ է ցույց տալ 1200 էջից բաղկացած քրեական գործը, որը քննիչները 4 անգամ կարճել են.«Սակայն, ֆաշիստը , ոչ մի անգամ ներողություն չխնդրեց ոչ իմ մայրիկից, ոչ ինձանից, եւ ոչ էլ մեր ընտանիքից»:

Ի դեպ, 2011թ. փետրվար 10-ի ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի կողմից կայացվել է որոշում քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Բժիշկը պահանջում է վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել Ա.Մելոյանին համացանցով ներողություն խնդրել, հօգուտ իրեն բռնագանձել 1 միլիոն դրամ գումար, իսկ զրպարտության համար էլ՝ 2 միլիոն դրամ գումար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ Աշոտ Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Բժշկին շատ լավ ճանաչում եմ: Նա հարգված մարդ է ու հայտնի մասնագետ, որը ձեռք է բերվել երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում: Այս ամենը կարող լինել թյուրմացություն:

  2. ASMIK says:

    Ժողովուրդ, իսկապես բուռ լցնենք ելի տեղ կմնա,գոնե իրար հարգելու շնորքը մի կորցրեք։Հետո ել դժգոհում ենք թե Հայաստանը դատարկվեց,բա թող բոլորն ել իրենց գործը բարեխիղճ անեն ,ոչ միայն ։ՈՒզում եի վերադառնալ Հաաստան ինձ «գժի»տեղ դրեցին։Շատ ցավալի փաստ։

    • mari says:

      Եթե կարծում եք, թե էստեղ ապրողներս ,,գիժ,, ենք, ապա սխալվում եք թե դուք, թե ձեզ ,,գժի,, տեղ դնողները: Շատ ցավալի փաստ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031