«Եթե ոստիկանությանը հայհոյելով էլեկտրաէներգիայի գները կիջնեն՝ ես համաձայն եմ, որ մեզ հայհոյեն», – «Ազատության» հետ զրույցում ասաց ոստիկանապետը:
Ոստիկանների գործողություններին իրավական գնահատական տալու համար սկզբում ուսումնասիրություններ ու ծառայողական քննություններ են անցկացվում, հետո տրվում են իրավական գնահատականներ։ Այդ մասին ասաց Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը՝ «Ազատության» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվել ոստիկանության վարքագծում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի նախորդ ակցիայից հետո, հատկապես երբ ոստիկանությունը հայտարարել է, որ իրավական գնահատական կտա:
Հիշեցնենք՝ հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ տեղի ունեցած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ 27 քաղաքացի բռնի ուժով բերման ենթարկվեց ոստիկանական բաժանմունքներ։
Հաջորդ օրը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անհանգստություն հայտնեց նախորդ օրը Սարյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ՝ մասնավորապես նշելով, թե հասարակական կարգ պահպանելը չի նշանակում, որ ոստիկանները պետք է ծեծեն քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին:
Անուշ Մարտիրոսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում